3 հոգի էին ագրեսիվ` Սափեյանը, Դուրգարյանը և Կարեն Պետրոսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ». Տեր Վրթանես քահանա Բաղալյանի սրտի վրա եւս 3 ստենտ են տեղադրել։

«Ինձ լավ եմ զգում, շատ շնորհակալ եմ մեր բանիմաց ու շատ հոգատար բժիշկներին ու բժշկական անձնակազմին, շուտով հնարավորություն կունենամ վերադառնալ իմ հոգեւոր ծառայությանը»,- ասաց Տեր Վրթանեսը:

Անդրադառնալով Օպերայի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի հետ կապված դրվագին՝ նա ասաց, որ վերջինս կանգնել էր կաթողիկոս Ալեքսանդր Ջուղայեցու տապանաքարի վրա եւ կոչ էր անում՝ տաճարի դուռը հարվածելով բացել ու ներս մտնել: «Երեւի տասնյակ անգամներ իրեն հորդորեցի իջնել, կանգնել էր տապանաքարի վրա ու կոչ էր անում՝ հարվածելով կոտրել, բացել դուռը, որը Մայր Թերեզա Թաիրյանն էր նվիրել Խրիմյան Հայրիկին, եւ որը բացառիկ արժեք է ներկայացնում իրենից: Տասնյակ անգամներ խնդրեցի, հորդորեցի՝ իջնել, սակայն նա այն վիճակում էր, որ ունակ չէր խոսք հասկանալ, ստիպված՝ բարձրացա սյան վրա ու իր ուսից քաշելով՝ իջեցրի: Անհնար էր նայել, թե ոնց է կանգնել կաթողիկոսի գերեզմանաքարի վրա ու անընդհատ գոռում, տաճարի դուռը կոտրելու կոչեր անում: Այդ ընթացքում կրծքավանդակումս սուր ծակոցներ զգացի»,- պատմեց Տեր Վրթանեսը: Այդ պահին էլ երեւի հենց ինֆարկտ է տարել, սակայն դիրքերը չի զիջել: «Մայր տաճարը պաշտպանողներին ոստիկանության մի հատվածը հրելով այն կողմ տարավ, ու եկեղեցու վրա գրոհողներն առաջ եկան, սակայն ի սկզբանե Մայր Աթոռ եկած ոստիկանների խումբն էր ինձ պաշտպանում, իրենց շնորհիվ իմ վրա չհարձակվեցին: Այդ մարդիկ սթափ չէին, նրանք ինչ-որ բանի ազդեցության տակ էին՝ ոմանց վրայից ալկոհոլի հոտ էր գալիս: Իսկ քաղաքացիական համազգեստով ուժայինները շատ ագրեսիվ հարվածներ էին հասցնում լրագրողներին, որոնց հիմնական մասն աղջիկներ ու կանայք էին, ու պարեկներին: Չեք պատկերացնի, թե ինչպես էին հարվածում պարեկներին, որոնք փորձում էին հոգեւորականներին պաշտպանել»,- պատմեց նա:

 Ինչ վերաբերում է եկեղեցին ասպատակողներին, ըստ Տեր Վրթանեսի` երբ տաճարի դուռը բացվել է, ու այնտեղից սկսել են մարդիկ դուրս գալ, վերջիններս նահանջել են. «Երբ տեսան մայր տաճարից դուրս եկող տղամարդկանց, միանգամից զսպվեցին»:

 Շեշտում է, որ ամենից ագրեսիվ վարքով աչքի են ընկել Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, օպերային թատրոնի փոխտնօրեն՝ Կարեն Դուրգարյանի եղբայր Վրեժ Դուրգարյանը եւ Կարեն Պետրոսյանը՝ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» տխրահռչակ շարժման ղեկավարներից մեկը` ԵՊՀ Շիրակի մասնաճյուղի ռեկտորը:

 

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Բանտարկվելուց առաջ Աշոտ Մինասյանն իր աջակցությունն էր հայտնել ՀԱՍԵ-ին և Գարեգին Բ-ին Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Արագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնի Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը․ «Հետք» Հայաստանը ազատ չէ, մինչև ազատ չեն գերիներն ու քաղբանտարկյալները (video) Պուտինն առաջնորդվել է՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ» սկզբունքով Ես չեմ ընտրել․ քանի ղեկավարը Փաշինյանն է, Հայաստանը երբեք չի դզվի․ Գավառի բնակիչ (video) Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով սրանք վախենում են սարսափելի բացահայտումից (video) Կես տարուց ավելի է, ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը. չկա գործ, կա տևական ինտենսիվ կալանք Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը #ՈՒՂԻՂ․ Դեկտեմբերի 28-ից հետո Փաշինյանին մի քայլ է մնում․ ի՞նչ եղավ ՌԴ-ում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Թրամփը կոչ է արել կասեցնել իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հեռուստաալիքների լիցենզիաները Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը «Արա,այ ՔՊ-ական կենդանինե՛ր, Եզրասն իր հայրենիքին է ծառայել, ոչ թե Արաբաթի պես թուրքին»․ Չոբանյան (video) Տիրադավ եպիսկոպոսներին պարագլուխը փորձելու է մինչև վերջ որպես գործիք օգտագործել Եկեղեցու դեմ Ձմեռ պապիկ, Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, կասես՝ պապայիս լավ նայեն. Գրիգորյանի դուստր «Սա Նիկոլի վերջին ճիգերն է․ առնետը փորձում է խորտակվող նավից ճողոպրել»․քաղաքացիների դիպուկ պատասխանը (video) Խստագույնս դատապարտում եմ եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված արշավը Մայր Աթոռի դեմ Արամ Սարգսյան՝ ձևավորված «քաղաքական հրեշը» (video) «Տիրադավ» բառի իմաստային դաշտը և դրա իրավաչափ կիրառությունը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Խստագույնս դատապարտում եմ իշխանական հովանավորչությամբ և 8 եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված արշավը Մայր Աթոռի դեմ. Մկրտիչ Եպիսկոպոսի հայտարարությունը՝ կալանավայրից Փաշինյանին մեծ հաճույքով ճանապարհելու են ու գիտե՞ք` ում բերեն․ Հայկ Այվազյան (video) «Նիկոլն այլևս գոյություն չունի, պարտված, ոչնչացված է»․ Երվանդ Բոզոյան (video) Շատ ուշագրավ մի քանի համեմատություն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am