Այն իշխանությունը, որը սկսում է սեփական պատմության հետ վարել գաղափարական պայքար, դա նշանակում է, որ նա այլևս չունի ապագայի կառուցման տեսլական. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Երեկ Պետերբուրգի հայ համայնքի հետ հերթական հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի ձևակերպմամբ, որն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես պատմական խոհականություն, սակայն իրականում, ինչպես միշտ, պարունակում է խորքային գաղափարական մանիպուլյացիա։ Իր խոսքում Փաշինյանն ասել է. «Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս». ըստ էության՝ սա փաշինկանական հերթական արհեստական հակադրություն է, որը նա կառուցում է պատմական հիշողության և ներկա պետականության միջև՝ փորձելով վերջինս ներկայացնել առաջինից ազատագրվելու անհրաժեշտության համատեքստում։

 Իրականում, սակայն, պատմությունը չի պարտադրում ուղիներ, այլ փոխանցում է փորձ, դասեր և ինքնության կոդեր։ Այն փուլում, երբ երկրի ղեկավարը (սրա դեպքում ոչ բարով) պատմության անունից է խոսում, նա իրականում սեփական քաղաքական որոշումներն է փորձում ներկայացնել որպես անխուսափելի ճակատագիր՝ ազատվելով պատասխանատվությունից։

«Հայաստանի Հանրապետությունը պատմական Հայաստանի մաս դարձնելու» վտանգը իրական քաղաքական դիսկուրսում պարզապես գոյություն չունի։ Ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ երբևէ նման նպատակ չի ձևակերպել։ Սա կեղծ երկընտրանք է, որով ազգային հիշողությունն ու պատմական ինքնությունը ներկայացվում են որպես պետականության սպառնալիք։ Մինչդեռ աշխարհում գոյատևում և ամրապնդվում են հենց այն պետությունները, որոնք իրենց պետականությունը կառուցում են պատմական հիշողության և շարունակականության վրա, այլ ոչ թե դրանից հրաժարվելու հաշվին։

«Պատմական Հայաստանի» ժառանգության մերժումը ոչ միայն չի ուժեղացնում ՀՀ, այլ հակառակը՝ թուլացնում է այն։ Ուզում եմ ասեմ, որ պատմական հիշողությունից հրաժարումը խաղաղություն չի բերում, այլ ստեղծում է գաղափարական վակուում, որն արագորեն լցվում է արտաքին պարտադրանքներով։

 Այս համատեքստում Փաշինյանի խոսքի իրական ուղերձը ոչ թե պատմական անցյալի մասին է, այլ ներկա քաղաքական պատասխանատվությունից խուսափելու դասական փորձ։ Պատմական Հայաստանը նրա ձևակերպման մեջ վերածվում է իր պարտությունների, զիջումների և ձախողված ռազմավարությունների համար թիվ մեկ «մեղավոր»։ Մինչդեռ պետական ղեկավարի պարտականությունն է ոչ թե պայքարել պատմության դեմ, այլ սեփական կառավարման արդյունքների համար պատասխան տալը։


Այն իշխանությունը, որը սկսում է սեփական պատմության հետ վարել գաղափարական պայքար, դա նշանակում է, որ նա այլևս չունի ապագայի կառուցման տեսլական։ Բանն այն է, որ «Պատմական Հայաստանը»խնդիր չէ Հայաստանի Հանրապետության համար։ Խնդիրը այն քաղաքական մտածողությունն է, որը Փաշինյանը փորձում է մանկուրտային պետություն կառուցել հիշողության զրոյացնելով՝ ազգային ինքնության հաշվին»։

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Արագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնի Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը․ «Հետք» Հայաստանը ազատ չէ, մինչև ազատ չեն գերիներն ու քաղբանտարկյալները (video) Պուտինն առաջնորդվել է՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ» սկզբունքով Ես չեմ ընտրել․ քանի ղեկավարը Փաշինյանն է, Հայաստանը երբեք չի դզվի․ Գավառի բնակիչ (video) Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով սրանք վախենում են սարսափելի բացահայտումից (video) Կես տարուց ավելի է, ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը. չկա գործ, կա տևական ինտենսիվ կալանք Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը #ՈՒՂԻՂ․ Դեկտեմբերի 28-ից հետո Փաշինյանին մի քայլ է մնում․ ի՞նչ եղավ ՌԴ-ում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Թրամփը կոչ է արել կասեցնել իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հեռուստաալիքների լիցենզիաները Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը «Արա,այ ՔՊ-ական կենդանինե՛ր, Եզրասն իր հայրենիքին է ծառայել, ոչ թե Արաբաթի պես թուրքին»․ Չոբանյան (video) Տիրադավ եպիսկոպոսներին պարագլուխը փորձելու է մինչև վերջ որպես գործիք օգտագործել Եկեղեցու դեմ Ձմեռ պապիկ, Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, կասես՝ պապայիս լավ նայեն. Գրիգորյանի դուստր «Սա Նիկոլի վերջին ճիգերն է․ առնետը փորձում է խորտակվող նավից ճողոպրել»․քաղաքացիների դիպուկ պատասխանը (video) Խստագույնս դատապարտում եմ եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված արշավը Մայր Աթոռի դեմ Արամ Սարգսյան՝ ձևավորված «քաղաքական հրեշը» (video) «Տիրադավ» բառի իմաստային դաշտը և դրա իրավաչափ կիրառությունը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Խստագույնս դատապարտում եմ իշխանական հովանավորչությամբ և 8 եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված արշավը Մայր Աթոռի դեմ. Մկրտիչ Եպիսկոպոսի հայտարարությունը՝ կալանավայրից Փաշինյանին մեծ հաճույքով ճանապարհելու են ու գիտե՞ք` ում բերեն․ Հայկ Այվազյան (video) «Նիկոլն այլևս գոյություն չունի, պարտված, ոչնչացված է»․ Երվանդ Բոզոյան (video) Շատ ուշագրավ մի քանի համեմատություն (video) Արա՛, հիմա ուշադիր լսեք՝ 16 տարի ծառայել եմ ԱԱԾ-ում. Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am