ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը շրջվել է դեպի Արևելք
Վերջին տարիներին Ռուսաստանի տնտեսությունը շրջվել է դեպի Արևելք, և առևտրի մոտ 87%-ը ներկայումս իրականացվում է ոչ արևմտյան երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Վերջին 5-6 տարիների ընթացքում մեր տնտեսությունը շրջվել է դեպի Արևելք։ Եվ այսօր մեր առևտրի մոտ 87%-ն իրականացվում է ոչ արևմտյան երկրների հետ»,- ասել է նա։
Ընդամենը 5-6 տարի առաջ, փոխվարչապետի խոսքով, այս ցուցանիշը կազմում էր մոտ 40%։
Օվերչուկը կարծում է, որ սա վկայում է բիզնեսի, ինչպես նաև տրանսպորտային համակարգի, լոգիստիկայի և ֆինանսների ադապտացիայի և վերակողմնորոշման մասին։
