Փափուկ բարձ դնողները իրողությունների մասով Հուդա են, ինչպես գևորգ ու անուշավան կոչված նախկին հոգևորականները․ Ղևոնդյան
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նայեցի Մեր Ձեվով շարժման տարեվերջյան միջոցառումը:
Ողջ տարվա մեջ դիտարկել եմ իրենց. մի քանի միջանկյալ եզրակացություն.
Քաղաքական միավորի աճը հստակ, անբեկանելի է ասֆալտի վրա: Բայց կառուցվածքային առումով միավորի հանրայնացված վիճակը անորոշություններ է առաջ բերում, որոնք, ենթադրում եմ, առաջիկայում կմխիթարվեն լուծումներով, բանաձևումներով, հայտարարություններով:
Կարապետյան Նարեկը պարկեշտ, զուսպ, դրական, մտածող, գործնական, ջերմ ընկալման, միաժամանակ բիզնես ու կիրառական մտածողություն ունեցող երիտասարդ գործիչ է, որ մտնում է հայկական քաղաքականություն: Այն քաղաքականությունը, որի լրագրողական հարցերին նա միշտ արդարացիորեն դրական ժպիտով ու երբեմն սարկաստիկ է արձագանքում, որը դա շատ լավ է: Առավել կոշտ վիճակներ էլ դեռ կգան, քաղաքականը այլ կերպ չի լինում:
Թիմը բազմազան է, ինչպես տեսակային, այնպես էլ որակային իմաստով. որոշները, որ շատ գովելի է, կիրառական տեքստ ասող են, որոշները՝ առավել պաթոսի ու զգայականության ներքո:
Երկուսն էլ հանրային պահանջմունքի մեջ են, տարբեր որոշակի բաժիններով, սակայն հեռանկարայինն առաջիններն են. երկրորդները նոր իրականության մեջ պակաս պահանջված են:
Կարապետյան Սամվելն իր ապրած-գործունեությամբ կայացած է ու ապացուցելու բան էլ չունի, մինչդեռ իր առաջնորդությամբ ազգային-պետական գաղափարախոսություն ձևակերպելու օրակարգ կա. պահպանողական, կիրառական, առանց էմոցիա, սակայն մեծ կամքով ու պետականասիրությամբ, թվերով ու կոնկրետ լուծումենրով. մտածեք այս մասին:
Երիտասարդությունը մեծ համարձակության ու խիզախության վիճակ է, մինչդեռ պահանողականությունը սերունդների երկխոսության ու փորձի փոխանակման հարթակ է: Բանալին գործակցությունն է: Ավագների խոսքը լավագույն ուղղենիշներ հատկապես հայկական միջավայրում:
Կոորդինացիան գաղափարական, արժեքային, փոխլրացման մոտեցումների այն կոդն է, որ մի կողմից՝ բացում է թիմային արժեքային մոնոլիտությունը, մյուս կողմից՝ ապահովում, որ այն լինի սինխրոտ, կայուն, պլանավորված ու հետևողական:
Միտքը ու սթափ հաշվարկը, որ պետականակենտրոն է ու հայրենատեր լավագույն արդյունքների կհասցնի, եթե կառուցվածքային ու հիերարխիկ սուբորդինացիան նախաձեռնմողականության ու պատասխանատվության ճիշտ բալանսով ապահովվի:
Կարելի է շատ այլ մասնագիտական չափելիության ներքո դիտարկումներ անել, սակայն սա արդեն ոչ այս հարթակում:
Հստակ է որ կա ներուժ, հնարավաչություն, ենթադրում եմ կամք ու որոշում գնալու մինչև ազատագրում, սակայն հայկական քաղաքականությունը ունի իր սպեցեֆիկան՝ կամայական, հակաօրինական, անկանխատեսելի, շատ անձնական, հակասկան, խնդրահարույց, ուրիշմներին սպասարկելի և այլն և այլն:
Շանս կա, բայց դրանից դեռ պետք կարողանալ օգտվել:
Նոր մոտեցումները դեռ պետք ասֆալտի վրա արմատներ տան, հետո ծլարձակեն:
դեռևս էս ա, ու էլ ոչինչ:
Փափուկ բարձ դնողները իրողությունների մասով Հուդա են, ինչպես գևորգ ու անուշավան կոչված նախկին հոգևորականները:
Ոգևորվելը լավագույն խորհրդատուն չէ. սառը հաշվարկով միչև վերջ:
