Ալիևի կոչը. լավ և վատ նորություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսևորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար: Այլ կերպ ասած՝ Ալիևը ադրբեջանական «սփյուռքի» մոբիլիզացիա է հայտարարում, ինչը մի կողմից լինելով Հայաստանի, նաև հայկական սփյուռքի համար մարտահրավեր, մյուս կողմից նաև վկայում է որոշակի նոր իրողությունների մասին, որոնք կարող են դիտվել որոշակիորեն դրական երանգների մեջ: Ինչի մասին է խոսքը: Լավ է, եթե Ալիևը դիմում է ոչ թե, այսպես ասած, ադրբեջանական բանակին, այլ ադրբեջանական սփյուռքին: Դա նշանակում է, որ նա ինչ-ինչ պատճառներով սկսել է ավելի ու ավելի քիչ տեսնել բանակով հարց լուծելու հնարավորություն: Հետևաբար, այս տեսանկյունից, իհարկե, հնարավոր է նրա հայտարարություններում նշմարել դրական տոներ, գուցե Ալիևի համար էլ ակամա: Մյուս կողմից՝ սա, իհարկե, նոր մարտահրավեր է Հայաստանի և հայության համար: Ընդ որում՝ մարտահրավեր ոչ այն իմաստով, որ ադրբեջանցիները կսկսեն ակտիվորեն հակահայկական քարոզչություն վարել՝ օգտագործելով նաև նավթադոլարները, այլ պարզապես կարող են հայությանը ներքաշել ծուղակը: Ինչի մասին է խոսքն այս դեպքում: Պարզունակացնելով խնդիրը՝ բերենք մի փոքր օրինակ. ադրբեջանցիները մեզ պարզապես կարող են սկսել աշխարհով մեկ ասել, օրինակ, «ավանակ», իսկ մենք էլ ի պատասխան կսկսենք նրանց ասել՝ «ավանակը դուք եք»: Կստացվի անիմաստ մի մրցավազք, որում պարզապես հնարավոր չէ, ինչպես ռուսները կասեին, перекричать, ավելի բարձր գոռալ և խլացնել նրանց: Մինչդեռ դա կարող է լինել հայկական սփյուռքի ներուժը մսխելու և անիմաստ այդ մրցավազքի վրա վատնելու լավագույն մարտավարությունը, որ կկիրառի Ադրբեջանը: Վերջին հաշվով, ակնհայտ է, որ հայկական սփյուռքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով որպես ցանցային կամ ինստիտուցիոնալ համակարգ շատ ավելի կայացած և կազմակերպված է, նույնիսկ ներհայկական կազմակերպությունների միջև շահերի բախման պարագայում: Հայկական սփյուռքը ունի տարբեր ազդեցիկ երկրների ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ հարաբերությունների հարուստ փորձ, մշակույթ, ավանդույթներ: Այդ ամենը լրջագույն քաղաքական ռեսուրս է, որ պահանջում է հայեցակարգային, խորքային օգտագործում: Այդ ռեսուրսը պարզունակ բղավելու վրա վատնելը կլինի պարզապես կարևոր ներուժի ռազմավարական վատնում: Ադրբեջանի նախագահը գործնականում անում է հենց այդ կոչը՝ հասնել նրան, որ ի պատասխան՝ ռազմավարական վատնման ռեժիմի մեջ հայտնվի հայկական սփյուռքը: Ըստ այդմ՝ այստեղ է թերևս գլխավոր մարտահրավերը, որը պետք է չեզոքացնել կամ որից պետք է խուսափել: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի այդ կոչի ֆոնին, ըստ էության, հայելային արտացոլումով առավել սրվում է հարցը, թե որքանով է արդյունավետ օգտագործվում հայկական սփյուռքի ահռելի ներուժը Հայաստանի պետական խնդիրները միջազգային ասպարեզում սպասարկելու հարցում: Այդ տեսանկյունից, անցնող 2017 թվականին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը, որի գրեթե ընթացքին զուգահեռ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրում ինքն արտահայտում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայության դիրքորոշումն ու մեսիջը, որ հղում է Հայաստան-Սփյուռք համաժողովը: Դա գործնականում աննախադեպ հայտ էր ղարաբաղյան խնդրում և հայկական պետականության կենսագրությունում ընդհանրապես, երբ Հայաստանն ու հայկական սփյուռքը ներկայացվում են պետական մեկ միասնական դիրքորոշման համատեքստում: Սակայն ի՞նչ կոնկրետ նախաձեռնություններ և հայեցակարգ է հաջորդել, հաջորդում դրան, առայժմ պարզ չէ: Մինչդեռ Ալիևի կոչը այդ խնդիրը Հայաստանի ու հայության համար դարձնում է հրատապ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am