«Իրոք, Սևակի արձանի մազերը շատ են, էլի աշխատելու տեղեր կան, վաղը կգնամ, կբերեմ Երևան»․ Թոքմաջյան

Դեռ չեմ կարողացել գնալ և Զանգակատուն գյուղի դպրոցի բակից բերել Պարույր Սևակի արձանը։ Այս մասին 24News-ին հայտնեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։

«Վաղվա համար ենք պայմանավորվել, դե մի քիչ խնդիրներ կան, «կռան» պետք է լինի։ Ըստ մոտավոր պայմանավորվածության՝ վաղն առավոտյան գալու է մեր հետևից կռանը, որ գնանք, բարձենք ու բերենք։ Այսքանից հետո, որ ես մի քիչ նայեցի, իրոք, որտեղ, որ ես աշխատում էի, շատ բան չէր երևում, գետնին էր դրված, հիմա, որ բարձրացրել ենք, գուցե մազերը մի քիչ շատ են, այսինքն՝ աշխատանք ունեմ անելու, կբերեմ, վրան կաշխատեմ»,-ասաց նա։

Նրա խոսքով, «քանդակը տարբեր լուսավորության տակ տարբեր ձև է երևում»։ «Դպրոցում քանդակն անընդհատ ստվերի մեջ է», – նշում է քանդակագործը՝ անդրադառնալով լայն զանգվածների քննարկման առարկա դարձած արձանին։

«Որովհետև շենքը մի քիչ բարձր է, արևը շենքի հետևով է գալիս, իսկ քարը ստվերի մեջ չի երևում։ Առաջին մինուսն է, որ ինձ խանգարեց։ Եթե ես նույնիսկ ինչ-որ շտկումներ անեմ, հլը պիտի մտածեմ՝ հե՞տ տանեմ, թե՝ չէ։ Եթե տանեմ, էլի նորից նույն պատմությունն է լինելու։ Օրինակ՝ այնտեղ, որ ձախ ձեռքը դրված է գրքերի վրա, ստվերի մեջ այդ թղթերը չեն երևում, թվում է՝ դա իր փորն է։ Այդպիսի խնդիրներ կան, էլի, այնպես որ, վաղը ես կբերեմ»,-ասաց նա։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է կնոջ մարմին Ռուսական զորքերը դուրս են գալու Հայաստանի, խայտառակ ու սարսափելի վիճակ է ստեղծվելու, եթե․․․ գեներալ (video) Դեսպան Քվինը Վաշինգտոն կվերադառնա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ. Սուրեն Սարգսյան Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով. Ադրբեջանի վարչապետ «Խելագարության է հասել․ կա՛մ ճողվածք կստանա, կա՛մ․․․»․ Մալխասյան (video) «Իրոք, Սևակի արձանի մազերը շատ են, էլի աշխատելու տեղեր կան, վաղը կգնամ, կբերեմ Երևան»․ Թոքմաջյան «Վազգեն Միրզախանյանի վրա քրեական գործ կա՞․ ինչու՞ է նա փախել Հայաստան»․ Նահապետյան (video) Մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին ընկալումները․ ադրբեջանագետ Զեղծարարին 500․000 դրամ էր փոխանցել վարորդական վկայական ստանալու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչու՞ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն «Վաղվանից ադրբեջանական բենզինը վաճառվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում, «պրեմիում» տեսակի բենզինի գինը լինելու է 440 դրամ». Րաֆֆի Ասլանյան Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտnւթյան կարգավորման գործընթացը. Վենս Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը հզոր տարածաշրջանի հիմքն է. Փեզեշքիան 10 զոհի նիկոլական բանաձևը «Ձեր տեղը Ծերեթելիում է ՝ քահանա по вызову»․ Նաիրա Զոհրաբյանը՝ տիրադավներին (video) Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Դամասկոս Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) Թուրքիայում աշակերտը կրшկել է դպրոցի տնօրենի վրա Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) «Եկեղեցու կողքին եմ, իշխանությունն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին. կոնկրետ կրոնափոխության փորձ են անում». Նուռ. 168.am Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am