«Եկեղեցու կողքին եմ, իշխանությունն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին. կոնկրետ կրոնափոխության փորձ են անում». Նուռ. 168.am

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում 10 եպիսկոպոսների կոչով հավաքված անձանց և Առաքելական եկեղեցին ու Վեհափառին պաշտպանելու գնացած քաղաքացիների միջև բախման ռիսկը բավականին մեծ էր։ Մայր Աթոռի ամբողջ տարածքը շրջափակված էր ոստիկանական բազմաթիվ ուժերով, իսկ 10 եպիսկոպոսների կողմից բերված անձինք ամեն ինչ անում էին ներխուժելու Մայր տաճար։ Թալինի քաղաքապետն այս անգամ նրանցից ամենաակտիվն էր։

 Հենց այդ ներխուժման ժամանակ էլ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևորական Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հետո տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ ստենդավորել են նրա սիրտը:

Այս ամենից հետո այսօր 24News-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր հարձակման Մայր Աթոռի դեմ, և չի բացառվում, որ, օրինակ, ձերբակալեն Ամենայն Հայոց կաթողիկոսին։Միանշանակ այս ամենը բնութագրում եմ՝ որպես կրոնափոխության փորձ, սա ոչ թե եկեղեցու դերը նվազեցնելու համար է, այլ կոնկրետ կրոնափոխության փորձ են անում։ Ես տեսնում եմ դրան ուղղված բոլոր քայլերը, այս կառավարության նպատակը հենց դա է։


Իսկ ինչ պետք է անի հավատավոր ժողովուրդը՝ անշուշտ, պետք է լինի Սուրբ Էջմիածնում, այն էլ՝ ամբողջական կազմով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նուռը։

Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունների նպատակ Մայր Աթոռում բախումներ կազմակերպելն է, ինչը չպետք է թույլ տալ։

 


«Այս ամենի կազմակերպիչների նպատակը բախումների տանելն է, որպեսզի բախումների հիման վրա էլ արդարացնեն ուժայինների կոշտ արձագանքը։ Սա իրենց կազմակերպած սադրիչ գործողություններն են, որ տանեն բախումների։ Իշխանությունն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին։ Այստեղ հավատավոր ժողովուրդը միակ բանը, որ կարող է անել, հավաքվել ու այդ օրը գնալ Մայր Աթոռ։ Մարդիկ այնքան շատ պետք է լինեն, որ ուժայինները չհանդգնեն որևէ քայլ իրականացնեն, եթե 100 հազարից ավելի մարդ լինի, ուժայինները որևէ բան էլ չեն կարողանա անել»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետին կալանավորելու հավանականությանը, մեր զրուցակիցը նկատեց.

«Ամեն ինչ այս կառավարությունից հավատում եմ, սա ոչ ադեկվատ պահելաձև է։ Նախևառաջ եկեղեցու գործերին միջամտելը Սահմանադրության կոշտ խախտում է, որովհետև պետությունն իրավունք չունի ներգրավվելու եկեղեցու ներքին գործերին։ Երբ իշխանությունը խախտում է սեփական երկրի Սահմանադրությունը, ապա այդ իշխանությունից ամեն ինչ սպասելի է, և ինձ ոչինչ չի զարմացնի։

Եթե կիրակի գնան Մայր Աթոռ, անշուշտ, ես այնտեղ եմ լինելու՝ եկեղեցու կողքին»։

 

 

Դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռի բնորոշմամբ՝ այն, ինչ հիմա անում է Հայաստանի իշխանությունը, ազգին կրոնափոխության տանելու փորձ է։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Ռուսական զորքերը դուրս են գալու Հայաստանի, խայտառակ ու սարսափելի վիճակ է ստեղծվելու, եթե․․․ գեներալ (video) Դեսպան Քվինը Վաշինգտոն կվերադառնա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ. Սուրեն Սարգսյան Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով. Ադրբեջանի վարչապետ «Խելագարության է հասել․ կա՛մ ճողվածք կստանա, կա՛մ․․․»․ Մալխասյան (video) «Իրոք, Սևակի արձանի մազերը շատ են, էլի աշխատելու տեղեր կան, վաղը կգնամ, կբերեմ Երևան»․ Թոքմաջյան «Վազգեն Միրզախանյանի վրա քրեական գործ կա՞․ ինչու՞ է նա փախել Հայաստան»․ Նահապետյան (video) Մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին ընկալումները․ ադրբեջանագետ Զեղծարարին 500․000 դրամ էր փոխանցել վարորդական վկայական ստանալու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչու՞ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն «Վաղվանից ադրբեջանական բենզինը վաճառվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում, «պրեմիում» տեսակի բենզինի գինը լինելու է 440 դրամ». Րաֆֆի Ասլանյան Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտnւթյան կարգավորման գործընթացը. Վենս Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը հզոր տարածաշրջանի հիմքն է. Փեզեշքիան 10 զոհի նիկոլական բանաձևը «Ձեր տեղը Ծերեթելիում է ՝ քահանա по вызову»․ Նաիրա Զոհրաբյանը՝ տիրադավներին (video) Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Դամասկոս Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) Թուրքիայում աշակերտը կրшկել է դպրոցի տնօրենի վրա Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) «Եկեղեցու կողքին եմ, իշխանությունն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին. կոնկրետ կրոնափոխության փորձ են անում». Նուռ. 168.am Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) Կրեմլը հասկանում է Ալիևին. Պեսկով Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) «Թուրքիայում շատ են ցանկանում, որ Հայաստանում կաթողիկոսը լինի ավելի «մեղմ» մեկը. ՀՀ ղեկավարն իրականացնում է քայլեր, որոնք Թուրքիայի սրտով են». Թուրքագետ Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am