ԿԳՄՍ նախարարին ասել եմ՝ քանի սաղ եմ, միջոց տվեք, Սարյանի արձանը մշակեմ, ձեն-ձուն չկա
ԿԳՄՍ նախարարությունը խոստացավ միջոցներ տրամադրել Մարտիրոս Սարյանի արձանի բարենորոգման համար, բայց այդպես էլ ոչինչ չարեցին: 24News-ի հետ զրույցում իր հիասթափությունը հայտնեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ նշելով, որ երկու տարի առաջ նամակ է գրել նախարար Ժաննա Անդրեասյանին:
«Նամակում խնդրել եմ ինձ միայն մի քիչ նյութերով օգնեն, քանի ես սաղ եմ, իմ ձեռքով իմ քանդակը մաքրեմ, մշակեմ, ի վերջո մարմարից է, հարցեր կան: Խոստացան, բայց անցել է երկու տարի, ձեն-ձուն չկա։ Իրանց չեմ ասում՝ դո՛ւք մաքրեք, էս տարիքիս պատրաստ եմ ամեն ինչ ինքս անել, մենակ նյութեր տան»:
Լևոն Թոքմաջյանն ընդգծեց՝ Ժաննա Անդրեասյանին տեսնելու առաջին իսկ հնարավորության դեպքում հարցը կրկին բարձրացնելու է:
«Սարյանի արձանը քաղաքի լավագույններից ա, մի լուսավոր կետ ա, նախարարին որ տեսնեմ, ասելու եմ՝ ինչի՞ չօգնեցիք: Դե ինձ մենակ փնովում են, ինչ էլ որ անեմ», – ասաց քանդակագործը։
