Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»

Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի «Run oil»-ի բենզալցակայաններում:

Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» փոխանցեց, որ АИ 95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով:

«Սա Էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է»,- ասաց Հայրիյանը:

«Մեգա թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին: Ընդ որում, «Մեգա թրեյդը» ոչ թե ներկրել է բենզինն Ադրբեջանից, այլ այն գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:

«Մեգա թրեյդի» տնօրենը «Ազատությանը» փոխանցեց, որ ազատ շուկայական հարաբերություններ են և եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին:

Արձագանքելով ընկերության հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզին գնելով և Հայաստանում վաճառելով, հարստացնում են հակառակորդին և զինում նրա բանակը, Կարեն Հայրիյանն ասաց, թե ինքը ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով է զբաղվում:

«Մեգա թրեյդ» ընկերությունը մտադիր է ադրբեջանական վառելիքի գնումները շարունակական դարձնել:
Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ:

դիտվել է 332 անգամ
Լրահոս
«Խելագարության է հասել․ կա՛մ ճողվածք կստանա, կա՛մ․․․»․ Մալխասյան (video) «Իրոք, Սևակի արձանի մազերը շատ են, էլի աշխատելու տեղեր կան, վաղը կգնամ, կբերեմ Երևան»․ Թոքմաջյան «Վազգեն Միրզախանյանի վրա քրեական գործ կա՞․ ինչու՞ է նա փախել Հայաստան»․ Նահապետյան (video) Մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին ընկալումները․ ադրբեջանագետ «Ձեր տեղը Ծերեթելիում է ՝ քահանա по вызову»․ Նաիրա Զոհրաբյանը՝ տիրադավներին (video) Զեղծարարին 500․000 դրամ էր փոխանցել վարորդական վկայական ստանալու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչու՞ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն «Վաղվանից ադրբեջանական բենզինը վաճառվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում, «պրեմիում» տեսակի բենզինի գինը լինելու է 440 դրամ». Րաֆֆի Ասլանյան Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտnւթյան կարգավորման գործընթացը. Վենս Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը հզոր տարածաշրջանի հիմքն է. Փեզեշքիան 10 զոհի նիկոլական բանաձևը «Ձեր տեղը Ծերեթելիում է ՝ քահանա по вызову»․ Նաիրա Զոհրաբյանը՝ տիրադավներին (video) Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Դամասկոս Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) Թուրքիայում աշակերտը կրшկել է դպրոցի տնօրենի վրա Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) «Եկեղեցու կողքին եմ, իշխանությունն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին. կոնկրետ կրոնափոխության փորձ են անում». Նուռ. 168.am Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) Կրեմլը հասկանում է Ալիևին. Պեսկով Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) «Թուրքիայում շատ են ցանկանում, որ Հայաստանում կաթողիկոսը լինի ավելի «մեղմ» մեկը. ՀՀ ղեկավարն իրականացնում է քայլեր, որոնք Թուրքիայի սրտով են». Թուրքագետ Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video) Ավինյանի կոպիտ պատասխանը պաշտոնյային (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am