Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․

Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կառավարության օրակարգ մտցնել` Հայաստանում տեղադրված մասնավոր արևային պանելների մասնակի պետականացման նախագիծ: Խոսքը խոշոր արևային կայանների մասին չէ, այլ փոքր հիմնարկներին ու անհատներին պատկանող պանելների մասին է: Ըստ քննարկվող ծրագրի` արևային պանելների արտադրած հոսանքն այսուհետ հաշվարկվելու է ոչ թե տարեկան կտրվածքով, այլ` ամսական:

Ներկա պահին այն տնային տնտեսությունը, որը տարվա ընթացքում միջինում սպառում է օրական 40կվտ էներգիա, կարող է այն ինքնուրույն արտադրելու համար գնել կամ վարկով տեղադրել 10կվտ-նոց պանել, որն ամռան օրերին 65կվտ կարտադրի, իսկ ձմռանը 20կվտ ու տարեկան կտրվածքով մոտ 16,000կվտ լույս կտա ու կփակի ողջ տարվա պահանջարկը` ձմռանն օգտագործելով ամռանն արտադրված էներգիան: Ներդրումն էլ մոտ 3 տարում իրեն կարդարացնի:

Մինչդեռ առաջարկվող նախագծով օգոստոսին արտադրված էներգիան հնարավոր չի լինի օգտագործել նույնիսկ սեպտեմբերին: Ամռանը գոյացած ավելցուկը, որը տարվա կտրվածքով կազմելու է ողջ արտադրածի մոտ 35%-ը, կվերցնի ՀԷՑ-ն ու թանկով կծախի այն նույն տնային տնտեսության վրա ձմռանը: Սա անիմաստ է դարձնում ոչ միայն ապագա ներդրումները արևայինի մեջ ու փաստացի խլում է մարդկանց ներկա սեփականությունը:

Փաստացի մարդն իր գրպանից գնում է արևային պանել, իսկ պետությունը գալիս ու ասում է, որ քանի որ նրանք չեն կարող ՀԷՑ-ը արդյունավետ կառավարել, այդ քաղաքացու գնած պանելի արտադրած հոսանքը նրանք խլելու են, որպեսզի հետո թանկով ծախեն այդ նույն քաղաքացու վրա: Ստացվում է, որ էդ 10կվտ-ը դնելու համար մարդը մոտ երկու միլիոն դրամ է ծախսել, որի մեկ երրորդը իշխանությունները խլում են, որտև… դե խի՞ չէ որ…

Գռոտեսկ սրիկայութան այս արշավը կարելի է շարունակել և տրանսպորտի նախարարությանն առաջարկել մարդկանց սեփական ավտոմեքենաները ամեն ամիս 10 օրով առգրավել ու օգտագործել որպես պադավատ: Թող ոչ մի ՔՊ-ական առանց պադավատ չմնա:

Կարելի է մարդկանց տների ամեն 3րդ քառակուսի մետրը խլել ու ծախել, օրինակ` ադրբեջանցիքի վրա: Ըտուց էլ լավ փող կգա, համ էլ դե խաղաղություն… բարեկամություն, բան…

Այս ամենի ողբերգական զավեշտը կայանում նրանում է, որ այս նախաձեռնության հիմնական զոհը դառնալու է այն 70%-ը, որը, ըստ բոլոր հարցումների, չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, չի գնում ընտրությունների, փորձում է գլուխը կախ իր կենցաղը վարել, մի ինչ-որ բարիք ստեղծել: Չքավոր մասսան արևային պանելի փող չունի, նրանք, սոցապ նախարարության գերին լինելով, ընտրելու են ՔՊ-ին: Հարուստներին էլ սա չի անդրադառնա՝ խոշոր կայանների սակագներն այլ կերպ են հաշվարկվում, դրանց սեփականատերերն էլ քաղաքական պրոցեսներին մասնակցում են` կապիտալի պահպանման գերակայությունից ելնելով: Վերոհիշյալ բանդիտիզմի թիրախը հենց այն միջին խավն է, որը չի ուզում քաղաքականությամբ զբաղվել, հետևաբար, ժանրի կանոնների համաձայն, քաղաքականությունը զբաղվում է նրանցով:

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Սկանդալ Ելիսեյան պալատում․ սեղանապետը տարիներ շարունակ գողացել է թանկարժեք սպասքը Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը «Արյան ծարա՞վ ես, ուրախացե՞լ ես, որ 5000-6000 երեխու տվել ես մատաղ»․ Նժդեհի բնակիչ (video) Մեծ հարված է նախապատրաստվում․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) ԿԳՄՍ նախարարին ասել եմ՝ քանի սաղ եմ, միջոց տվեք, Սարյանի արձանը մշակեմ, ձեն-ձուն չկա ԿԳՄՍ նախարարին ասել եմ՝ քանի սաղ եմ, միջոց տվեք, Սարյանի արձանը մշակեմ, ձեն-ձուն չկա Միքայել Սրբազանը նախավիրահատական բուժում է ստանում Իմ սատարումն եմ հայտնում Վեհափառ Հորն այս բորենիություններին դիմադրելու համազգային ճակատամարտում Էդմո՛ն, ափսոս, որ դու ես ասում․․․ Նիկոլի հետ ճամփա գնացողն իրավունք չունի․․․ Արշակ Կարապետյան (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Վրաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում. Կոբախիձե Կարապետյանից շան պես վախենում է․ Հարցում (video) «Վազգեն Միրզախանյանի կապն Ադրբեջանի հետ». Մանրամասներ. Դերենիկ Մալխասյան (video) Ինչի՞ն է սպասում ՌԴ-ն․ Հայաստանում իշխանափոխություն լինելու է,ասեմ՝ երբ. Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. Օրը հայտնի է. Նիկոլը հրաման է իջեցրել՝ գրոհել Մայր Աթոռը. Նաիրա Զոհրաբյան (video) Ինչու են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն Ադրբեջանում սկսվել է համաներման գործընթացը ՔՊ-ն ու «Հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել 2026-ին․ Գևորգ Ստեփանյան Վաղարշապատի ավագանու նիստում ՔՊ-ն շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել Էս թույնի և ատելության մթնոլորտի մեջ ահագին ներդրում ունեն նաև ադրբեջանական՝ հայկական անուններով ու հայերեն գրող ֆեյքերը. Կարեն Վրթանեսյան Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր Աթոռը Գյումրիում հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am