ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունը

Հայ Առաքելական Եկեղեցին, որպես հաստատություն, դարեր շարունակ պահպանել է հայկական ինքնությունը: Այն ժամանակաշրջաններում, երբ մեր ժողովուրդը անկախ հայրենիք չի ունեցել, մենք և մեր նախնիները թե՛ քրիստոնյա, թե՛ հայ ենք մնացել Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիվ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԲԸՄ–ն։

«Քանի որ հայերի և Եկեղեցու անդամների ճնշող մեծամասնությունն ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, մենք՝ հայերս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համարում ենք մեր կյանքի հոգևոր կենտրոնը: Մեր Եկեղեցին պարզապես քրիստոնեության դավանանք չէ. դրա արմատները խորն են և հասնում են մինչև Քրիստոսի տասներկու առաքյալներից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս, և, ի վերջո, մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Մեր Եկեղեցու ղեկավարությունը ներկայացված է եղել Նիկեայի Ա տիեզերական ժողովում և այդ ժամանակվանից ի վեր կարևոր դեր է ունեցել քրիստոնեության մեջ ամբողջ աշխարհում:

Նույնքան կարևոր է այն հանգամանքը, որ Սուրբ Էջմիածինը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն ծառայում է աշխարհասփյուռ հավատացյալներին, գործում է անկախ և պետք է մնա այդպիսին: Մենք կարծում ենք, որ չնայած հոգևորականները, քաղաքական գործիչները և անհատ քաղաքացիները իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, Հայ Առաքելական Եկեղեցու իրական կառավարումը պետք է իրականացվի՝ ըստ մեր հոգևոր առաջնորդների և իրենց նախորդների կողմից դարերի ընթացքում ձևավորված ընթացակարգերի:

Տարիներ շարունակ հայկական սփյուռքն ապավինել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոսներին՝ աշխարհասփյուռ հայությանն ազգային ինքնության շուրջ համախմբելու և հոգևոր առաջնորդություն ապահովելու համար՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից թե՛ առաջ և թե՛ հետո։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորհրդանշական դեր է ունեցել այս հարաբերությունների ձևավորման գործում։ 1906 թվականին Եգիպտոսի Կահիրե քաղաքում հիմնադրվելուց ի վեր ՀԲԸՄ-ն, իր անդամներն ու նվիրատուները կարևոր աջակցություն են ցուցաբերել Հայաստանին և ներդրումներ են կատարել հայրենիքում՝ կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման, մշակույթի և, իհարկե, մարդասիրական աջակցության ոլորտներում։ Այն հիմնարար դեր է ունեցել կարևոր ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև կարևորագույն հաստատությունների զարգացման և հաջողության գործում։

Որպես ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի և Կենտրոնական վարչության անդամներ, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր ծայրերից հայերի լայն շրջանակ՝ մենք կիսում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի վերջերս արտահայտած դիրքորոշումը, որով նրանք միասնության կոչ են անում բոլոր հոգևորականներին՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամբողջականության և ինքնակառավարման, ինչպես նաև հարգանք դրսևորելու ներկայիս նվիրապետության և ինքնակառավարման նկատմամբ, որը պետք է իրականացվի՝ համաձայն եկեղեցական օրենքների։

Մենք գտնվում ենք վճռորոշ մի հանգրվանում, երբ Հայ Առաքելական Եկեղեցու ապագա առաջնորդության վերաբերյալ ներկայիս հռետորաբանությունը կարող է պառակտել մեր աշխարհասփյուռ հավատացյալներին։ Այս ճգնաժամը բացասական ազդեցություն ունի ինչպես հայ հավատացյալների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև հարաբերությունների վրա։

Սա ոչ թե անցյալը դատելու, այլ հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու կոչ է։ Մենք ընդունում ենք, որ հնչել են արտահայտություններ և ձեռնարկվել են գործողություններ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, միտումնավոր կամ ոչ միտումնավոր, որոնք բացասաբար են անդրադարձել թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու, թե՛ ՀՀ կառավարության վրա։ Ներողամտությունը Հիսուս Քրիստոսի և Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարար ուսմունքներից մեկն է։

Այս ոգով հորդորում ենք, որ հստակ սահմանազատում լինի, և Հայաստանի Հանրապետությունը շարունակի առաջ շարժվել ինքնակառավարմամբ՝ համաձայն ՀՀ սահմանադրության և ընտրող քաղաքացիների կամքի, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակի առաջ շարժվել իր ներքին կառավարման գործընթացներով՝ ինքնուրույն պատասխանատու լինելով ապագա բարեփոխումների և ներքին գնահատման համար։ Սա կբխի թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ աշխարհասփյուռ հայության շահերից, քանի որ նման զսպվածությունը, ըստ էության, կամրապնդի կառավարության հեղինակությունը միջազգային հանրության աչքերում՝ ցույց տալով կառավարության հարգանքը Եկեղեցու անկախության նկատմամբ:

Մենք արդեն դիմել ենք աշխարհի տարբեր վայրերում գործող հոգևորականության բարձրագույն շրջանակներին՝ հստակ սահման գծելու հոգևոր առաջնորդության և քաղաքական գործունեության միջև։ Այժմ դիմում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ հարգելու Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը և ինքնավարությունը։

Արտացոլելով ՀԲԸՄ-ի այն համոզմունքը, որ միությունը զորություն է, և արտահայտելով մեր անկեղծ հարգանքը՝ աշխարհասփյուռ հայության շարունակական բարգավաճման համար կենսական նշանակություն ունեցող երկու հաստատությունների նկատմամբ՝ մենք պատրաստակամ ենք խթանելու և համակարգելու նրանց միջև կառուցողական երկխոսությունը։ Հաշտեցման համար երբեք ուշ չէ»։

 

դիտվել է 90 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. Օրը հայտնի է. Նիկոլը հրաման է իջեցրել՝ գրոհել Մայր Աթոռը. Նաիրա Զոհրաբյան (video) Ինչու են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն Ադրբեջանում սկսվել է համաներման գործընթացը ՔՊ-ն ու «Հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել 2026-ին․ Գևորգ Ստեփանյան Վաղարշապատի ավագանու նիստում ՔՊ-ն շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել Էս թույնի և ատելության մթնոլորտի մեջ ահագին ներդրում ունեն նաև ադրբեջանական՝ հայկական անուններով ու հայերեն գրող ֆեյքերը. Կարեն Վրթանեսյան Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր Աթոռը Գյումրիում հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին Եկեղեցին ի վիճակի է ստեղծված ճգնաժամից դուրս բերելու ինքն իրեն՝ առանց արտաքին միջամտության․ ՌԱԿ Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին․ Վահե Դավթյան Գազամատակարարման վթարային դադարեցում Մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ ՀՀ արժանապատիվ հասարակությունը էս ի՞նչ քֆուր դարի հասանք. Լեւոն Ջավախյան Գnղացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ #ՈՒՂԻՂ․ «Եկեղեցու ապտակը Փաշինյանին․ ի՞նչ սպասել մինչև Ամանոր»․ Հայկ Նահապետյան (video) Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող երկու հետիոտնի ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունը Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք․ Արսեն Բաբայան Ֆլորիդայում կայացած հանդիպման մասին Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ֆուկուսիմայի վթարից 15 տարի անց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am