Երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ՝ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում...

Ես շատ լավ հիշում եմ անկախության առաջին տարիները, երբ հին հասարակարգը մեր աչքի առաջ փլվում էր, հարկավոր էր նոր պետություն կառուցել զրոյից` օրենքներ ընդունել, սովետական կառույցները փոխարինել անկախ պետական կառույցներով: Եվ շատ բան արվում էր շոշափելով, ինտուիցիայով, քանի որ պետության ղեկին անփորձ մարդիկ էին` 30-35-40 տարեկան, որոնք գիտական հիմնարկներից, համալսարաններից հայտնվել էին կառավարությունում և խորհրդարանում: Հաղթել էին, հեղափոխություն էին արել, սիրված էին, ավանտյուրիստ էին և ինչ ուզեին` կարող էին անել...բայց չէին անում, զգույշ էին անում...
Այդ ժամանակ,հիշում եմ, խորհրդարանում երկար քննարկում էին` լյուստրացիա անե՞լ, թե՞ ոչ` հրապարակե՞լ ԿԳԲ-ի հետ աշխատած անձանց ցուցակները, թե ոչ: Որոշեցին չհրապարակել: Գուցե նաև որոշողների մեջ շահագրգիռ մարդիկ կային, բայց պատճառը դա չէր, այլ այն, որ հասկացան` մեծ թվով մարդկանց ու նրանց հարազատների կյանքը դժոխք կդառնա, հանրությունը կպառակտվի, թշնամություն կսերմանվի, իսկ ղարաբաղյան շարժումը սիրո, հանրային համերաշխության ֆանտաստիկ մթնոլորտ էր ստեղծել երկրում:
Առհասարակ մարդկությունն ինչու՞ է օրենքներ, սահմանադրություններ, կանոնագրքեր, նորմատիվներ ընդունել, էթիկայի, բարոյականության, մարդկային համակեցության նորմեր մշակել` որ այդ ամենը զսպող դեր խաղա, որ դրանք խախտողները պատժից ու հանրային պարսավանքից վախենան և չանեն:
Ի՞նչ է անում 2018-ին իշխանության եկած անձը. Ոչնչացնում է համակեցության կանոնները, ստեղծում է մթնոլորտ, որտեղ իր կողմնակիցներն արտոնյալ են, իրեն չենթարկվողները` հալածյալ: Հրապարակում է մարդու անձնական նամակագրությունը (Աղազարյան), սմս-ով մարդկանց է ազատում պաշտոնից, մանդատ է խլում, ընտրված համայնքապետ է կալանավորում և 4 տարի թույլ չի տալիս համայնքապետ ընտրվի (Վանաձոր): Ներխուժում է եկեղեցու ներքին կյանք: Շանտաժով ստիպում է մարդիկ դավաճանեն իրենց կենսագրությանը, մերձավորներին: ԱԱԾ- ն ուղարկում է քահանաներին ահաբեկելու, պատարագի տեքստ է խմբագրում: Եվ ամենակարևորը` ի պաշտոնե իրեն հասանելի դարձած գաղտնի տեղեկատվությունն ապօրինաբար օգտագործում է` ի վնաս պետության, ի շահ իր հիվանդ ծրագրերի:
Նորմալ մարդիկ սովորաբար հաշվում են իրենց քայլերի հետևանքները, նույնիսկ երբ օրենքը պահանջում է, բայց հանրային շահի տեսանկյունից ինչ որ քայլ ցանկալի չէ, ձեռնպահ են մնում դա անելուց: Սրանք ջնջեցին բոլոր սահմանները, մտան ամենաանթույլատրելի տարածքներ: Եղկելի լեքսիկոն, տետ ա տետ ունեցած խոսակցությունների հրապարակում, մարդկանց անձնական կյանքի, բանկային և բիզնես գաղտնիքի համատարած խախտումներ...որ մեկը թվարկես...
Նիկոլ Փաշինյանը բացել է պանդորայի արկղը և այն, որ դեռ մեր հասարակությունը լրիվ չի վերածվել սոդոմ-գոմորի, դա միայն հայ ժողովրդի իմաստնության, ավանդապաշտության ու պարկեշտության շնորհիվ է: Սա այն դեպքն է, երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ՝ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում...
ՀԳ Գերագույն խորհրդի նիստ է` 1991թ. Մելիք Ադամյանի դահլիճում:

Արմինե Օհանյան

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները զրկվեն պանակե կրելու իրավունքից, որին այլևս արժանի չեն. Ռուբեն Մելիքյան Փաստորեն ուսապարկերը կիրակի օրերը Նիկոլի «աստծուն» հավատում են միայն Նիկոլի առկայության դեպքում. Ռուբեն Մխիթարյան Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մեղրիում կառուցվող թունելից 2 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց Վահագն Չախալյանի խուց այլ կալանավորներ են տարել Տեր Վրթանեսի կինը լուսանկարներ է հրապարակել և գրել․․․ Փաշինյանը ցանկացել է Տաշիր գնալ, բայց պատարագ մատուցողի չի գտել. ինչի սպասենք վաղը Երևանում հայտնաբերվել է 29-ամյա օտարերկրացու մարմին ՌԴ-ից Վրաստան ներմուծումը 1 մլրդ դոլարով ավելի է արտահանումից Ուկրաինան պետք է պատրաստ լինի․ Ուիթաքեր Ադրբեջանական բենզինը՝ որպես հայկական հանրաքվե Անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»․․․ չմոռանանաք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել Երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ՝ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում... Պարզ է` Նիկոլը նաև իր ընտրազանգվածին է կերակրում Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ հինգ հիմնական տարաձայնությունները Պուտինի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Ուկրաինական կարգավորման շուրջ Ինչ են քննարկելու Նեթանյահուն ու Թրամփը Օրբանը ծաղրել է Կալլասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am