Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան

Սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե տնտեսական գործարքի, այլ՝ բոլորովին ուրիշ, ավելի վտանգավոր բանի հետ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Նիկոլի իշխանության համար սա ձեռքբերում է, որը փորձում է վաճառել հասարակության վրա՝ խաղաղություն, էժանություն, համերաշխություն։
Սրա մյուս կողմում հասարակությունն է, որի վարքագիծն իրականում ամենաիսկական հանրաքվեն է լինելու։ Նախընտրական հանրաքվեի պես մի բան, որը կարող է կարևոր հարցերի պատասխան տալ։
Բայց պետք է ոչ թե պասիվությամբ հետևել այդ հանրային ռեակցիային, այլ՝ ակտիվորեն աշխատել դրա ձևավորման ուղղությամբ։

Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում

Սա խաղաղության հարց չէ, սա լոգիստիկ հարց չէ, սա դիվերսիֆիկացիայի հարց չէ։
Սա լուրջ բարոյական-էթիկական խնդիր է։ Ո՞նց ենք պատկերացնում բենզին գնել մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, որը հիմա ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար, օնլայն ռեժիմով ոչնչացնում է հայկական շքեղ քաղաքներն ու գյուղերն Արցախում, առաջիկայում ունի ծրագրեր՝ Սևանը «Գյոյչայի» վերածելու և 300հազար ադրբեջանցի մեր երկիր ուղարկելու։

Թվում է, թե սրանք պարզ բաներ են, բայց որպեսզի լայն հասարակությունը դա ընկալի և ձևավորի հավաքական վարքագիծ, քաղաքական ուժերը պետք է ճիշտ աշխատեն։

Ադրբեջանական բենզինն իսկական հանրաքվե է. արդյոք մենք որպես հասարակություն ի վիճակի՞ ենք որևէ բանի կազմակերպված «ՈՉ» ասելու, թե՞ մենք այլևս չկանք, ու մեզ հնարավոր է ամեն ինչ հրամցնել։ Եթե այս պարզ բանը չհասկացանք ու չարեցինք, վաղը մեզ ամեն ինչ հնարավոր է լինելու պարտադրել՝ սիրուն փաթեթավորմամբ։

Ադրբեջանական բենզինի մերժումը քաղաքացիական կեցվածք է, ազգային արժանապատվության ցուցադրում։

Կարող եմ բերել տասնյակ օրինակներ, երբ տարբեր փուլերում տարբեր հասարակություններ, տարբեր մոտիվացիաներով մերժել են այս կամ երկրի ապրանքը։ Ապարտեիդի ժամանակ՝ ՀԱՀ-ի ապրանքները, իսրայելական արտադրանքն արաբական աշխարհում և այլուր, թուրքական ապրանքների մերժում Ֆրանսիայում, ԱՄՆ-ի ապրանքները Լատինական ամերիկայում, մերձավոր արևելքում, չինական ապրանքների բոյկոտ՝ երեխաներին որպես աշխատուժ օգտագործելու և այլնի համար։ Ի դեպ, տարիներ ի վեր սփյուռքի հայերից շատերը բոյկոտում են Լուկոյլի բենզալցակայանները, որպեսզի հանգիստ լինեն, որ իրենց գումարով չեն զինում Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի։

Թեմաները, իրերը, պրոցեսները իրար հետ պետք է կապել. սա է էլիտայի կամ քաղաքականության առաջնորդության խնդիրը, և հասարակության հասունացման ճանապարհը։

Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են։

Ես վստահ եմ՝ հարյուր հազարավոր սպառողներ հրաժարվելու են ադրբեջանական բենզին գնելուց։ Բայց որպեսզի սա դառնա հանրային թրենդ, պետք է սրա քաղաքական բանաձևը տալ։ Հակառակ դեպքում մեզ ո´չ դաշնակիցները կհարգեն, ոչ՝ թշնամիները։ Նույն Ադրբեջանում տասնամյակներով կդառնանք ծաղրի առարկա։ Հայաստանում էլ ինքներս մեզ չենք հարգի»,- գրել է նա։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համար Թուրքիայում երկրորդ անօդաչու թռչող սարքն է կործանվել Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Հորս թափված արյունը պղծում եք։ Ուրիշ էլ ի՞նչ եք պղծելու. Շպռոտ Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին ԱԱԾ-ում շատ են շտապել շեֆի հրամանը կատարել․ Գեղամ Մանուկյանը բացահայտում է Բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկային
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am