ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում
Դեկտեմբերի 21-22-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ գործունեության արդիական հարցերը, նախանշել ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և Միության միասնական շուկայի զարգացման ուղենիշները, ինչպես նաև հաստատել մի շարք նշանակալի փաստաթղթեր և որոշումներ: Մասնավորապես, սպասվում է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում:
Բացի այդ, նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կանցկացվի Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Վլադիմիր Պուտինը երկկողմ զրույցներ կունենա նաև մի շարք երկրների առաջնորդների հետ։
