«ԱԱԾ-ն՝ քաղաքական խաղերում. վտանգավոր վիճակ պետության համար». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «ԱԱԾ-ն՝ քաղաքական խաղերում. վտանգավոր վիճակ պետության համար

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրատվամիջոցը հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված փաստաթուղթ՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1980-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։

Հայերեն լրացված այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնազերծվել է դեռևս 2001 թվականին։
Առաջին հայացքից հրապարակումը կարող է ներկայացվել որպես անցյալի «մութ էջերի բացահայտում»։

Սակայն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատմական արդարության վերականգնման, այլ քաղաքականապես նպատակային կիրառման, եթե չասենք՝ կոնկրետ մարդու և ինստիտուտի դեմ հաշվեհարդարի հետ։

Փաստաթղթի հրապարակման ժամանակահատվածը դժվար է համարել պատահական։

Այն համընկնում է իշխանություն–Եկեղեցի հարաբերությունների սրման փուլին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հրապարակումն ունի հստակ քաղաքական շարժառիթ։

Թեև ֆորմալ առումով թիրախավորվում է Եզրաս արքեպիսկոպոսը, իրական հարվածը հասցեագրված է նաև նրա եղբորը՝ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին և, առավել լայն իմաստով, Հայ Առաքելական Եկեղեցուն՝ որպես ինքնուրույն ինստիտուտի։

Եթե տվյալ փաստաթուղթը իսկապես գաղտնազերծվել է 2001 թվականին, ապա առաջանում է հիմնավոր հարց․ ինչո՞ւ է այն շրջանառության մեջ դրվում շուրջ երկու տասնամյակ անց և հենց այս քաղաքական միջավայրում։

Այս ընտրովի հիշողությունը կասկածի տակ է դնում ոչ միայն հրապարակման նպատակը, այլև գործընթացի ինստիտուցիոնալ անաչառությունը։

Նույնիսկ փաստաթղթի իսկությունը ընդունելու դեպքում անհրաժեշտ է արձանագրել պարզ և միանշանակ հանգամանք․ 1986 թվականին ԽՍՀՄ քաղաքացու համագործակցությունը սովետական հատուկ ծառայությունների, այդ թվում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ, իրավական առումով չի կարող դիտարկվել որպես հանցագործություն։

Այն ժամանակ գործող տոտալիտար իրավակարգի պայմաններում դա ոչ միայն օրինական, այլ հաճախ նաև պարտադրված վարքագիծ էր։

Խիստ խոսուն է նաև այն փաստը, որ գործող իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հրապարակայնորեն խոստովանել է ԱԱԾ-ի հետ իր համագործակցությունը և, այնուամենայնիվ, շարունակում է պաշտոնավարել՝ առանց որևէ քաղաքական կամ բարոյական հետևանքի։

Սա հստակ ցույց է տալիս, որ խնդիրը անցյալի հետ սկզբունքային հաշվեհարդարը չէ, այլ կոնկրետ անձանց և ինստիտուտների ընտրովի թիրախավորումը։

Արևելյան Եվրոպայի երկրներում կիրառված լյուստրացիան համընդհանուր և օրենսդրորեն կարգավորված գործընթաց էր՝ նպատակ ունենալով հասարակությունը ազատել տոտալիտար անցյալի համակարգային ազդեցություններից։

Այստեղ, հակառակը, գործ ունենք լոկալ, ընտրովի և քաղաքականապես շահագրգիռ գործողության հետ, որը որևէ աղերս չունի ինստիտուցիոնալ լյուստրացիայի գաղափարի հետ։

Ամենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի։

Գործակալական ցանցի ներկայացուցիչների կամ ենթադրյալ ներկայացուցիչների բացահայտումը քաղաքական նպատակահարմարության սկզբունքով խաթարում է ծառայության հեղինակությունն ու արդյունավետությունը։

Դա վտանգավոր ուղերձ է ապագայի համար․ ցանկացած քաղաքացի կարող է հետ կանգնել անվտանգության մարմինների հետ համագործակցությունից՝ մտավախություն ունենալով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում կարող է դառնալ հրապարակային թիրախ։

Սա արդեն ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգության համակարգի կայունությանը։

Տվյալ գործընթացը դժվար է դիտարկել որպես ինքնաբուխ կամ զուտ մեդիա նախաձեռնություն։

Քաղաքական պատասխանատվությունը հանգում է մեկ կենտրոնի՝ Նիկոլ Փաշինյանին, որի կառավարման ընթացքում բազմիցս արձանագրվել են սահմանադրական կարգավորումների անտեսման և իշխանության կամայական կիրառման դրսևորումներ։

Կառավարության վերջին նիստում կոնկրետ խանութ փակելու ուղղակի հրահանգը նույն քաղաքական տրամաբանության արտահայտությունն է՝ իշխանության անձնավորում, կամայականություն և ինստիտուցիոնալ մեխանիզմների շրջանցում։

Ըստ այդմ, գանք եզրահանգման:

Այս այսպես կոչված «բացահայտումը» չի ծառայում ո՛չ պատմական արդարությանը, ո՛չ էլ հանրային շահին։

Այն քաղաքական պայքարի գործիք է, որն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշման ուժեղացմանը, ինքնուրույն ինստիտուտների վարկաբեկմանը և ուժային կառույցների ներգրավմանը ներքաղաքական հաշվարկներում։

Այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու, այլև պետականության համար»:

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համար Թուրքիայում երկրորդ անօդաչու թռչող սարքն է կործանվել Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Հորս թափված արյունը պղծում եք։ Ուրիշ էլ ի՞նչ եք պղծելու. Շպռոտ Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին ԱԱԾ-ում շատ են շտապել շեֆի հրամանը կատարել․ Գեղամ Մանուկյանը բացահայտում է Բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկային «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից. «Փաստ» Այն ինչ պետք է իմանալ ԿԳԲ-ի և ԱԱԾ-ի գործակալի մասին Պարզվել է հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am