Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև

Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 19։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/3 հասցեի մոտ երթևեկության ժամանակ ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որտեղ «Hyundai» ավտոմեքենայի վարորդը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարձակվել է ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, որի արդյունքում պարանոցի շրջանում ստացել է քերծվածք, այնուհետև իր ավտոմեքենայի սրահից վերցրել դանակը մոտեցել ոստիկանին և այդ պահին վերջինը ներկայացել է ոստիկանության ծառայող՝ ներկայացնելով ծառայողական վկայական, որից հետո վերջինս նստել է իր ավտոմեքենան և հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից ոստիկանության ծառայողը իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վարել է նշված ավտոմեքենայի հետևից և հասնելով Կարմիր Բլուր փողոց, այնտեղ նրան է մոտեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տեսուչ Պետրոսյանը՝ իր կողմից շահագործվող «Toyota» ավտոմեքենայով և այդ ժամանակ «Hyundai»-ի վարորդը ավտոմեքենայով հարվածել է «Toyota»-ին, ինչի հետևանքով այն բախվել է բետոնե պատնեշին և գազատար խողովակին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 20։45-ի սահմաններում Կարմիր Բլուր փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով կիրառելով ձեռնամարտի հնարքներ նշված ավտոմեքենայի վարորդին ձերբակալել և իր կողմից շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Հայկ Ս․-ն։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք և ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Հայկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա կնոջը դատապարտել է լրացուցիչ 17 տարվա ազատազրկման Միքայել Սրբազանը հետազոտություններ է անցնում, հաջորդ շաբաթ կվիրահատվի. մանրամասներ Պուտինը Ուկրաինայի հարցով հստակ ազդակ է ուղարկել Արևմուտքին Հրդեհ է բռնկվել Եղեգնաձորում սեփական տանը Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության օրակարգը Միքայել սրբազանը դեռ չի վիրահատվել. «Իզմիրլյան» ԲԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի են Ուիթկոֆի և Պուտինի հանդիպման համար սահմանված պայմանները. ԶԼՄ Եվրոպական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով․ գործակալ Բարբոսա Եթե խաղաղություն լիներ, բալաներիս չէին տանի կոտորեն (video) «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում». Արմեն Հովասափյան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր (video) Իրենք «շուստրի» են, մենք` «իդիո՞տ» Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ Թոշակառուների պատասխանը Փաշինյանին․ Հարցում (video) Մայր Աթոռում կատարվածը խուլիգանություն է. լրագրող Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ Վեհարանի գրոհից մեկ օր առաջ ի՞նչ է տեղի ունեցել Կառավարության նիստում․ Արա Վարդանյան (video) Սրանք թշնամու գործակալներ են․ Հարցում (video) Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Գառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Նիկոլին ոչ մի տոկոս շանս չեն տվել․ Հրանտ Բագրատյան (video) Ազիզյանը տեղեկացնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am