Տեր Կյուրեղի դուստրը սթափության կոչ է անում

Լուսահոգի Տեր Կյուրեղ քահանա Տալյանի դուստրը՝ Ծովինարը, Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է իր հայրիկի լուսանկարները և դիմել Հայ Առաքելական եկեղեցու ու նրա գահակալի դեմ դուրս եկածներին. «Շատ երկար հասունանում էր այս ասելիքս, բայց բարդ էր մի քիչ ճիշտ ձևն ու պահը գտնելը: Այսօր մեկնում եմ հայրենիքից 2 շաբաթով` սիրտս կախ, որ այս ճակատագրական պահին չեմ կարողանալու լինել իմ եկեղեցու կողքին:

Խոսքս ուղղված է հիմնականում իմ լուսահոգի հայրիկի այն հոգեզավակներին, ովքեր այսօր մոլորվել են, և նաև նրանց, ովքեր գոտեպնդվելու կարիք ունեն: Իր մահից հետո ես բոլորիդ մեջ տեսել եմ իր մի մասնիկը և մխիթարվել` խճանկարի պես ձեզնով հավաքելով իր ներկայությունը: Ես իմ հայրիկի միսն ու արյունն եմ, իր հետ ապրել եմ 30 տարի, իրենից եմ ստացել նաև հոգևոր դաստիարակությունս, հուսամ, որ նաև որոշակի հոգևոր արթնություն եմ ժառանգել:

Իմ հայրիկը շատ լայնախոհ և բարեսիրտ մարդ էր, դա բոլորը կփաստեն: Բայց կային հարցեր, որոնց մասին իր դիրքորոշումը կատեգորիկ էր և անփոփոխ: Եթե ինձ չեք հավատա, հիշե´ք 2018թ.-ի պիղծ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ժամանակ իր կեցվածքն ու գործողությունները: Անգամ հաղորդություն չտվեց նրանց, ովքեր Վեհափառ Հայրապետի անունն ընթերցելիս մեջքով շրջվեցին խորանին:

Ես լիովին համոզված եմ, որ հիմա էլ ինքը լինելու էր ճիշտ դիրքում, լինելու էր ամենաառաջին գծում, երեկ լինելու էր Մայր Տաճարի ներսում, իսկ եթե բախումներ լինեին, ինքն իրեն վտանգելու էր և կանգներ մեջտեղում` խաղաղություն տարածելով, ինչպես 2008թ.-ի մարտի 1-ին արեց: Եւ ինչպես կենդանության օրոք, այնպես էլ հիմա թող իր այս խորաթափանց հայացքը սթափեցնի ոմանց, իսկ մնացածին գոտեպնդի, որ հարկ եղած դեպքում կանգնած լինենք մեր գերագույն արժեքների, մեր եկեղեցու և հայրենիքի համար պայքարի առաջին գծում:

Տէ´ր, անսասա´ն պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

 

դիտվել է 125 անգամ
Լրահոս
«Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում». Արմեն Հովասափյան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր (video) Իրենք «շուստրի» են, մենք` «իդիո՞տ» Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ Թոշակառուների պատասխանը Փաշինյանին․ Հարցում (video) Մայր Աթոռում կատարվածը խուլիգանություն է. լրագրող Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ Վեհարանի գրոհից մեկ օր առաջ ի՞նչ է տեղի ունեցել Կառավարության նիստում․ Արա Վարդանյան (video) Սրանք թշնամու գործակալներ են․ Հարցում (video) Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Գառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Նիկոլին ոչ մի տոկոս շանս չեն տվել․ Հրանտ Բագրատյան (video) Ազիզյանը տեղեկացնում է Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են (video) Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը Ով հայտնվում է Նիկոլի ձեռքը, դառնում է փնթի թափթփված, անգամ կեղծիք տարածելուց. Ղազարյան Սա դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների մասին Փաշինյանի քաղաքականությունը հակապետական խուլիգանություն է, նա հրի ու սրի է մատնում ցանկացած արժեք ու համակարգ ԱՄՆ ավիաբազան հայտնել է իր տարածքում կրակոցների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am