Վարչապետի շոկային քայլը, նախարարություններում կրքեր են «գմփում»

Վարչապետ Կարեն Կարապետյանի աննախադեպ <<առատաձեռնությունը>> շոկի է ենթարկել պետական գերատեսչությունների աշխատակիցներին, որոնք այս տարի հույսները լիովին կտրել են այսպես կոչված <<13-րդ աշխատավարձերից>>: Քանի որ ողջ տարին կառավարության եւ հատկապես վարչապետի որոշումներն ու կարգադրությունները եւ դրանցից բխող գործողությունները, որոնք գեղեցիկ փաթեթավորվել են օպտիմալացում անվան տակ, շարքային աշխատակիցներին զրկել են ամանորին ընդառաջ այդքան սպասված լրացուցիչ աշխատավարձերի հույսից: Ինչպես հայտնի էր 13-րդ կոչված աշխատավարձ որպես այդպիսին օրենքով գոյություն չունի, սակայն ավանդույթի համաձայն ամեն տարի գերատեսչության ղեկավարները դեկտեմբեր ամսվա աշխատավարձերից բացի աշխատավարձի չափով պարգեւավճարներ են տվել բոլորին: Որոշ հիմնարկներում այդ գումարը գուցե մի փոքր ավելի քիչ է եղել, քան տվյալ աշխատակցի օրենքով սահմանված աշխատավարձը, բայց ամեն դեպքում աշխատավոր հանրույթը ձեռնունայն չի գնացել տոնական արձակուրդներին: Առավել շռայլ են գտնվել արտաբյուջե ունեցող գերատեսչությունները եւ նրանք, որոնք ողջ տարին արդյունավետ ծախսերի արդյունքում տնտեսել են որոշակի գումարներ: Սակայն հետեւելով կառավարության գործունեությանը, որն ուղղված է ամենախոցելի սոցիալական խմբերին նույնիսկ չնչին գումարներից զրկելուն, օրինակ դասղեկների աշխատավարձերի կրճատում 5-10 հազար դրամով, դպրոցներում պահակների ու հավաքարարների կրճատում, մինչեւ անգամ օլիմպիադաներում բարձր առաջադիմություն ցուցաբերած ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցների աշակերտների 3500 դրամ կրթաթոշակի վերացում, էլ չենք խոսում պետական ապարատի բեռնաթափման եւ բյուջետային հազարավոր աշխատողների կրճատման մասին, պետական հիմնարկների աշխատողները կարծես թե հոգեբանորեն տրամադրվել են, որ այս տարի չեն ստանալու իրենց ավանդական 13-րդ աշխատավարձը, բայց արիուտես, որ գումար չկա այդ շերտի համար, իսկ ապահով խավի համար բյուջեն անհատակ մի ծով է, որտեղից կարելի է գետեր հոսեցնել: Կառավարության աշխատակազմի աշխատակիցները տարեվերջին պարգեւատրվել են իրենց աշխատավարձերի 180-200 տոկոսի չափով:Օրինակ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները չոր աշխատավարձից բացի մոտ մեկ միլիոն էլ պարգեւավճարներ են ստացել: Վարչապետի այս քայլը մեծ շոկ է առաջացրել մնացած հիմնարկներում, որտեղ աշխատակիցներին հասկացրել են, որ այս տարի անգամ 10-20 հազար դրամն արդեն շռայլություն է, որն իրենց չեն կարող թույլ տալ: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի յուրայինների համար կարելի է ամեն ինչ, իսկ նրանց, ովքեր չեն մտնում այդ կլանում, ոչինչ չի հասնում: Վարչապետի նախընտրական ճոխ խոստումներն ու աշխարհը միասին փոխելու լոզունգը թերեւս գործում է միայն յուրայիննեի համար: Երբ բարեկեցիկ կյանքով ապրող վարչապետը մոտ մեկ տարի առաջ Հայաստան էր եկել, թվում էր, թե նա այլոց ագահությունն ու աչքածակությունը չէր ունենալու ու աշխատելու էր ժողովրդի մատից փուշ հանելու սկզբունքով: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանը ինչպես նախկինում, շարունակում է կտրված մնալ այս իրականությունից, նա չի պատկերացնում, թե ինչպես է ապրում 120-150 հազար դրամ ստացող քաղաքացին: Միայն ինքն ու իր ընկերները, մերձավորները, յուրայինները, եթե իրենց կյանքում լավ է ամեն ինչ, ապա կարելի է աշխարհը փոխված համարել: Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am