ՍիվիլՆեթը գրում է, «Քաղաղաքացիական պայմանագրին» պատկանող civic.am-ը դեկտեմբերի 19-ին հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացած փաստաթղթեր, որոնցով, իրենց պնդմամբ, հաստատվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հետ։
«Պաշտոնական փաստաթղթեր ԱԱԾ-ից. Կտրիճի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից և ստացել «Կարո» ծածկանունը, հիմա էլ կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- գրել է civic.am-ը։
Լրատվամիջոցը հրապարակել է փաստաթուղթ, որում նշված է, թե Մկրտիչ Գրիգորիի Ներսիսյանը 1986-ին հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։
#CivilNetCheck-ը չի ստուգել հրապարակված փաստաթղթի իսկությունը. և հնարավոր չէ ասել արդյոք այն իրական է։ Սակայն հատկանշական է, որ շուրջ մեկուկես ամիս առաջ մենք դիմել էինք ԱԱԾ՝ հարցնելով, թե արդյոք կառույցը տիրապետում է տեղեկատվության Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ գործակալ լինելու վերաբերյալ։
Այն ժամանակ ԱԱԾ-ն մերժել էր տրամադրել որևէ տեղեկություն։ Հոկտեմբերի 30-ին ստացված պատասխան գրության մեջ կառույցը հղում էր արել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին՝ պնդելով, որ պահանջվող տվյալները դասվում են պետական գաղտնիքի շարքին և ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր։
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը