Ադրբեջանից բենզինի ներմուծումը կրում է բացառապես քաղաքական բնույթ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Հայաստան ուղարկված ադրբեջանական բեզնին․

«Իշխանությունները մեծ ոգևորությամբ «ավետում են» ադրբեջանական բենզինի ներմուծման մասին։ Կարիք չկա անդրադառնալու գործարքի քաղաքական կողմին, որը թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում շահավետ է բացառապես Ադրբեջանի համար։

Մեր հասարակությունում տարածված է թյուր կարծիք, թե ադրբեջանական բենզինը շատ էժան է, և դրա ներմուծման դեպքում Հայաստանում նույնպես բենզինի գինը կնվազի։ Իհարկե, չի կարելի բացառել, որ քաղաքական նպատակներով, Ադրբեջանը մեզ նույնիսկ անվճար բենզին տրամադրի, սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Եվ այսպես՝

Ադրբեջանը չի համարվում բենզին արտահանող երկիր։ 2025 թվականի առաջին կիսամյակում այն արտահանել է ընդամենը 5 400 տոննա բենզին՝ մոտ 3,5 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Այդ ծավալից 2 300 տոննա արտահանվել է Աֆղանստան, 1 100 տոննա՝ Վրաստան, իսկ 2 000 տոննա՝ Թուրքիա։ 2024 թվականին Ադրբեջանը ընդհանրապես բենզինի արտահանում չի իրականացրել։ Արտահանվող ամբողջ ծավալը ռեգուլյար տեսակի բենզին է։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը իր ներքին կարիքների համար ներմուծում է պրեմիում տեսակի բենզին։ 2025 թվականի առաջին 10 ամիսներին ներմուծվել է 121 200 տոննա բենզին, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ ավելի է՝ մոտ 103 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Ներմուծման 61%-ը իրականացվել է Ռուսաստանից, ինչպես նաև՝ ԱՄԷ-ից, Ռումինիայից, Բելառուսից, Բուլղարիայից և Վրաստանից։

Այսպիսով, Ադրբեջանը մոտ 13 անգամ ավելի շատ բենզին է ներմուծում, քան արտահանում (կես տարվա հաշվարկով)։

Ադրբեջանում արտադրվող բենզինը գրեթե ամբողջությամբ ռեգուլյար տեսակի է։

Վրաստանի բենզինի ներմուծման հիմնական գործընկերներն են Ռուսաստանը, Ռումինիան և Բուլղարիան։

Հայաստանը նույնպես բենզին է ներմուծում Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից։

Տարածաշրջանի երեք երկրներն էլ բենզին են ներմուծում նույն հիմնական մատակարարներից՝ Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից։ Եթե Ադրբեջանից բենզինի ներմուծումը լիներ տնտեսապես շահավետ, առաջին հերթին դա կիրականացներ հարևան Վրաստանը, որը տվյալ հարցում չունի որևէ քաղաքական, տնտեսական կամ ենթակառուցվածքային խոչընդոտ։

Հետևաբար, վերը նշված փաստերը ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանից բենզինի ներմուծումը կրում է բացառապես քաղաքական բնույթ և չունի որևէ տնտեսական հիմնավորում»,- գրել է նա։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ռուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը Պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին «Գաղտնի»՝ ՍիվիլՆեթի, «բաց»՝ Civic-ի համար. ԱԱԾ-ն ընտրովի է տրամադրում Եզրաս արքեպիսկոպոսի գործը Լեհաստանը շահագործումից հանված խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ կփոխանցի Ուկրաինային Եկեղեցին միշտ ծառայել է պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահի․ Հայր Ասողիկ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարում Եպիսկոպոսաց ժողովի գումարումը. համապատասխան հանձնարարականներ են տրվել Անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ-ն․ Մանուկյան ՀՀ ԱԱԾ-ն վաղուց արդեն գոյություն չունի, Նիկոլի ձեռքում բութ գործիքի է վերածվել․ փորձագետ Պետական գաղտնիքի «ընտրովի գաղտնազերծում», ԱԱԾ–ի «տեղեկատվությունը»՝ ներքաղաքական պայքարի գործիք «Երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»․ Մարի Պետրոսյան Վեդիում եղբայրները ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը. BBC Եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա Եզրաս սրբազանը գործել է հանուն իր պետության անվտանգության․ Արսեն Բաբայան Բլոգեր Օնիկ Հարությունյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան Ադրբեջանից բենզինի ներմուծումը կրում է բացառապես քաղաքական բնույթ ԱՄՆ պետքարտուղարությունը տարվա սկզբից չեղյալ է հայտարարել 85 000 ոչ ներգաղթային վիզա Որպես Հայաստանի դեղին վարչապետ՝ իր զինանոցում ունեցել է մեկ հիմնական գործիք․ քաղաքագետ Եթե Փաշինյանը չի միջամտում, ուժայիններն ի՞նչ գործ ունեին Էջմիածնում. Քրիստինե Վարդանյան Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները՝ բրիտանական պատժամիջոցների տակ Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը Լոռիում բախվել են Volkswagen Passat-ը և Howo-ն. 2 վիրավորներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են Երևան Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ Սուրեն Պապիկյան, էս սարսափելի դեպքերից հետո դու մի անելիք ունեիր․ քաղաքացի (video) Վրթանես քահանա Բաղալյանի վիճակը գնահատվում է կայուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am