Սա իշխող վարչախմբի թե՛ քաղաքական, և մանավանդ՝ բարոյական պարտությունն էր. Լիլիթ Գալստյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Որքան էլ փաշինյանը փորձեց փոխել սցենարը և եկեղեցու դեմ իր սանձազերծած ասպատակությունը ներկայացնել որպես եկեղեցու նեքին մաքրման գործընթաց, այնուամենայնիվ, սա իշխող վարչախմբի թե՜ քաղաքական, և մանավանդ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ պարտությունն էր՝ ԱԱԾ-ի և տարագույն ոստիկանների աննախադեպ բազմության մասնակցությամբ։
Այսօր հաղթեց ազգային նկարագիր ունեցող հավատավոր հայ մարդկանց ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ։ Ցավոք, պարտվեց ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։ Թեև նիկոլը պետությունը չէ!!!!, բայց նրա հասցրած հարվածները սպիներ են մեր հավաքական արժանապատվությանը ու ծանր վերքեր մեր քաղաքակրթական էությանը։
Որքան տհաս, բարոյապես անկյալ և քաղաքականապես սնանկ պիտի լինել՝ չհասկանալու համար, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասպատակությունը ասպատակություն է մեր հիշողության, ինքնության, մեր միասնականության ու պետականության դեմ։
Սահմռկեցուցիչ էր Մայր Տաճարի երկու կողմերում տեսնել փոխադարձ ատելության վիհը, հային հայի դեմ հանածի սատանայական խրախճանքը․․․
Սա ինքնաոչնչացման ճանապարհն է, արյունից չխորշող վարչախմբի ձեռագիրը, որ կասեցվեց եղբայրասպանությունը մերժող հավատավոր հայ մարդկանց կողմից։ Սա թշնամու օրակարգ է, որը գոյության իրավունք չունի։
Այսօր հաղթեց միասնականությունը, սատանան չմտավ մեր սուրբ տարածքներ։
Բայց մեր ինքնության դեմ այս նողկալի և հակապետական ծրագիրը կասեցնելու խնդիրը դեռ չենք լուծել։
Միասին կարող ենք։
Երեսուն արծաթով ծախված հայրենադավեր, հիշեք, որ դեռ ապրելու եք այս հողի վրա, հիշեք, որ կա հատուցման ոսկե կանոնը։ Իսկ ձեր ուրացումը ՏԻԵԶԵՐԱԿԱՆ է․․․»:
