Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը

Խորհուրդներ՝ Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի կողմից:

 

 

Պետք է կարողանանք…


-Երիտասարդներին պաշտպանելուց զատ, պետք է կարողանանք նրանց մեջ սերմանել քրիստոնեական մեր արժեքները: Երբ երիտասարդներին թողնում ենք «քաղցած», նրանք աջ ու ձախ են նայում՝ քաղցը լրացնելու համար: Մեր արժեքները սերմանելու դեպքում՝ նրանց պաշտպանելու կարիք չի լինի: Այդ սնունդով նրանք կքայլեն, այն նրանց համար կդառնա ուժ: Քրիստոսի հետ քայլողը, Տիրոջով քաղցը հագեցնողը չի կարող այլ արժեքների կրող լինել՝ անտարբեր, հայհոյող, հարվածող: Ինչ արժեք, որ կրեցինք, այն էլ լինելու է մեզ համար առաջնային: Որ լեզվով աղոթում ենք, չենք կարող հայհոյել: Մեր եկեղեցիները լեցուն են երիտասարդներով, որոնք պատրաստակամ են Քրիստոսի ետևից քայլելու: Պետք է կարողանանք նրանց աշխուժությունը ճիշտ հունի վրա դնել:

Երբ խախտվում է ներդաշնակությունը…


-Երբ երիտասարդները հոգում են միայն մարմնի կարիքները, խախտվում է մարմնի ու հոգու ներդաշնակությունը: Առաջանում է հոգևոր քաղց: Նրանք հայտնվում են փնտրտուքների մեջ, փորձում իրենց առօրյան լցնել: Եթե փնտրում են հոգևորը, գտնում են այն: Եթե փնտրում են սանձարձակությունը, կգտնեն դա: Մենք պետք է կարողանանք նրանց ճիշտ համախմբել: Առանց Քրիստոսի հնարավոր չէ ստանալ իրական երջանկություն ու խաղաղություն: Ի վերջո երիտասարդների փնտրտուքները կարող են տանել դեպի եկեղեցի՝ հաղորդվելու Տիրոջ Մարմնին ու Արյանը: Եկեղեցում մեր տեղը գտնելու համար կան ճանապարհներ:

Քրիստոնյա լինել, չի նշանակում…

-Քրիստոնյա լինել, չի նշանակում ուրախ չլինել, երիտասարդական կյանքով չապրել, նշանակում է այդ ուրախությունն ապրել Քրիստոսի ներկայության մեջ: «Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է»։ Ամեն ինչ ունայն է, եթե դու չունես Աստծո ներկայությունը քո կյանքում, ոչնչից չես կարողանում ստանալ ցանկալի ուրախությունը: Երբ կա Քրիստոսի ներկայությունը, ամեն բան դառնում է որոշյալ, ունայնությունը վերանում է: Ապրել Քրիստոսի ներկայության մեջ նշանակում է զգալ Քրիստոսի սերը, Նրա խոսքերը փորձել կյանքի կոչել, Նրա հետ միասին քայլել: Այն շատ պարզ ու միևնույն ժամանակ բարդ է: Պարզ է, երբ կարողանում ես Տիրոջը գտնել, բարդ է, երբ փորձում ես պարզապես ինքդ քեզ պարտադրել: Երիտասարդները պետք է փորձեն համատեղել իրենց հետաքրքրությունները հոգևորի հետ:


Հոգևոր կյանքով ապրել չի նշանակում…

-Հոգևոր կյանքով ապրել չի նշանակում կորցնել ազատ կամքը: Եթե գալիս ես եկեղեցի, մասնակցում ծիսական արարողություններին, չի նշանակում, որ դառնում ես վանական: Եկեղեցում որևէ մեկը երիտասարդի ազատությունը չի սահմանափակում: Այսօր ազատություն ասելով ոմանք պատկերացնում են սանձարձակությունը: Ազատ լինել չի նշանակում մեղքի մեջ լինել: Երբ ապրում ես մեղքով լեցուն կյանք, կորցնում ես ազատությունդ, դառնում ես գերի: Պետք է ազատ լինել՝ ապրելով Քրիստոսի մեջ:

Qahana.am

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը Իշխանությունների սադրանքը ձախողվեց. Լևոն Քոչարյան Եկեղեցին չի պառակտվի, դա բացառված է. քաղաքագետ Մենք Էջմիածնում ստիպված ենք պաշտպանել Վեհափառին ու եկեղեցին. Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am