Հայաստանում շրջանառվող Հոնկոնգյան գրիպը, որը համարվում է A տեսակի H3N2 ենթատեսակի գրիպ , արագ մուտացիայի է ենթարկվում՝ նախեւառաջ թիրախավորելով երեխաներին ու մեծահասակներին։ Նոյեմբերի սկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատեց՝ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը հանրապետությունում արդեն տարածվել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Առողջություն եւ իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ վարակները արագ տարածվում են, քանի որ դրանք անընդհատ մուտացիայի են ենթարկվում, նաև օդի աղտոտվածությունն է նպաստում խոցելի դառնալուն։
«Մեր շնչառական համակարգն արդեն խոցելի է ու վարկն արագ է վերցնում։ Պատճառներից մեկը նաև մեր օդի աղտոտվածության մակարդակն է. վարակներն ավելի արագ են «բազմանում» արդեն «տկար» դարձած շնչուղիներում։ Դրան գումարած՝ մուտացիայի են ենթարկվում։ Հոնկոնգյան գրիպի տարածման մասին ԱՀԿ-ն դեռ տարեսկզբին էր կանխատեսում փետրվար - մարտ ամիսներին դրա դեմ պատվաստում ստեղծեցին, բայց օգոստոսին պարզ դարձավ, որ Հոնկոնգյան գրիպը մուտացիայի է ենթարկվել։ Հիմա արդեն մենք գործ ունենք A տեսակի H3N2 ենթատեսակի K ենթատեսակի գրիպի հետ», - նշում է Ծաղիկ Վարդանյանը։
Ըստ Ծաղիկ Վարդանյանի՝ պատվաստումները հաճախ կարող են կանխել վարակի տարածումը, սակայն Առողջապահության նախարարության նշած՝ սեզոնին 171 հազար դեղաչափ պատվաստում իրականացնելը ամենևին էլ բավարար չէ վարակի տարածումը կանխելու հսմար։
«Բնակչության 4-5 %-ն է պատվաստվում, այնինչ նվազագույնը 20 % -ը պիտի լիներ, որպեսզի կանխվեր վարակի տարածումը։ Պատվաստվածները կարողանում են վարակը ավելի թեթեւ տանել եւ արագ կազդուրվել», - նկատում է Ծաղիկ Վարդանյան։
Հոնկոնգյան գրիպի ախտանիշերը նույն են, ինչ սովորական գրիպներինը՝ բարձր ջերմություն, կոկորդացավ, հազ, քթից արտադրություն։ Ռիսկային խմբում են երեխաներն ու ծերերը։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը