Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար․ Վեհափառ Հայրապետ
Շարունակվում են հարձակումները մեր եկեղեցու դեմ, Սուրբ Էջմիածնի դեմ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, այս մասին Մայր Աթոռում ժամերգության ժամանակ ասաց Վեհափառ Հայրապետը։
«Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար»,-նշեց նա։
Վեհափառը նշեց, որ Սուրբ Էջմիածինը ամենքի տունն է։
«Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է։ Այսօր տագնապային օրեր ենք ապրում` մեր երկիրը գտնվում է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, բայց այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, միասնության ոգին վերականգնելու, եկեղեցի–պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, շարունակվում են հարձակումները հայ եկեղեցու վրա։ Սուրբ Էջմիածնի հանդեպ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, ցավոք, նաև որոշ մեր հոգևոր եղբայրների միջոցով։ Սակայն հավատավոր մեր ժողովուրդը մնում է աներեր»,–ասաց Գարեգին Բ–ն։
