Դավիթ Համբարձումյանի աստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տեղեկացնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են։ Այսպես, Մի քանի օր է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների կողմից իրականացվում են ակտիվ գործողություններ՝ Դավիթ Համբարձումյանի աջակիցներին «զրույցի» կանչելու և տարաբնույթ խոսակցություններ վարելու համատեքստում , ինչն ակնհայտորեն կրում է քաղաքական ճնշման, անձանց վախեցնելու և հաշվեհարդարի բնույթ։ Այդ ամենի նպատակը մեկն է՝ կանխել մարդկանց՝ սահմանադրորեն երաշխավորված հավաքներին մասնակցելու իրավունքի գործուն իրացումը, քանի որ հատկապես թիրախավորվում են այն քաղաքացիները, ովքեր բաց, խաղաղ և սահմանադրական ճանապարհով բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը սեպտեմբերի 26-ի հանրային հավաքի ընթացքում՝ պաշտպանելով իմպիչմենտի գործընթացը։ Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես «օրինական օպերատիվ գործունեություն», իրականում վերածվել է քաղաքական այլախոհության դեմ ուղղված գործիքակազմի։ Արձանագրում ենք, որ այս ամենը ընտրովի արդարադատություն է, քաղաքական հետապնդում է։ Պահանջում ենք՝ դադարեցնել ոչ իրավական դրդապատճառներով իրականացվող այդ գործողությունները և ապահովել քաղաքացիների իրավունքների լիարժեք իրագործումը»,- գրում է նա։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը