Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը

Հայ առաքելական եկեղեցու մի շարք եպիսկոպոսներ, որոնք հավատարմության երդում են տվել Նիկոլ Փաշինյանին, հանդես են եկել հերթական հայտարարությամբ՝ եկեղեցու ներկայիս գործադիր իշխանության մարմնի 2025թ. դեկտեմբերի 18-ին հրավիրված նիստն անվավեր ճանաչելու վերաբերյալ:


«Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն Հոգևոր Խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է Գերագույն Հոգևոր Խորհրդի (այսուհետ՝ ԳՀԽ) կազմում նրանց լիազորությունները` չնշելով հիմքերը և պատճառները։

Սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով 2017 թվականի հունիսի 6-8-ը Մայր Աթոռում հրավիրված Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի (այսուհետ՝ ԵՆԺ) կողմից։

Ըստ վերոհիշյալ կանոնադրության՝ երկու տարին մեկ անգամ պետք է հրավիրվի ԵՆԺ ժողով և ԳՀԽ կանոնադրության համաձայն՝ չորս տարին լրացած անդամի լիազորությունները դադարելու դեպքում պետք է կատարվի ԳՀԽ անդամների նոր ընտրություններ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի լիազորությունների սահմաններում երկու տարին մեկ պետք է հրավիրվեր ԵՆ ժողով և կատարվեր ԳՀԽ անդամների նոր ընտրություններ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործադիր իշխանության մարմինը շարունակել է գործել՝ խախտելով ԳՀԽ կանոնադրությունը։ Բնականաբար, հարցեր են առաջանում՝ մասնավորապես 2021 թվականից սկսած ԳՀԽ-ի գործունեության իրավազորության և կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ։ ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրություններում բացակայում են նաև այն կարգավորումները, որոնք կարող են հիմք ծառայել Եկեղեցու բարձրագույն մարմինների ժողովների չհրավիրման համար։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայությունն է Գարեգին Բ Կաթողիկոսի միանձնյա, կանոնախախտ գործունեության, որը հանգեցրել է Մար Աթոռի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ճգնաժամի։

Վերստին հիշեցնում ենք, որ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներիս կողմից բազմիցս բարձրաձայնվել են Եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրները և մեր վերջին հանրային հայտարարություններում մատնանշվել են դրանց հանգուցալուծման հնարավորությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգստյան կոչելու, նոր կանոնադրություն մշակելու և ընդունելու՝ հիմնվելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության և Առաքելության վրա։

Հաշվի առնելով ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրությունների կոպիտ և կամայական խախտումները, այս մարմինների գործունեության լիազորությունների չարաշահումները, պարզ է դառնում, որ սույն թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թվականից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ներկայիս ԳՀԽ գործունեությունը և նոր անդամների նշանակումը՝ մինչև ԵՆ նոր ժողովի հրավիրումը»,- ասվում է հայտարարության մեջ:

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Շուտով 8 տարին կլրանա չդադարող ճգնաժամի, որի անունն է «Նիկոլ Փաշինյան». Կարեն Վրթանեսյան Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ Հենց դրանք ենք այսօր գրոհելու եկեղեցու վրա. ժողովու՛րդ, թույլ չենք տալու. Երևանի ավագանու անդամ (video) Վեհափառի հեռացման վերաբերյալ Փաշինյանի ներկայացրած «պատճառը», պարզվում է, որևէ իրավական հիմք չունի Բաքվում դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանի ցմաh ազատազրկում Վեհափառը դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը․ հայտարարություն Դիմակավորված ուժայինները մտել են «Լեդի Հակոբի» ոսկու շուկա, ձերբակալել տնօրենին, հարվածել ներկաներին ՇՏԱՊ․ «Մայր Աթոռը նորից կարևոր հայտարարություն է տարածել» (video) Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video) Հայաստանի կառավարությունը անհետ կորածների հարցով խաբել է միջազգային գործընկերներին. Տաթևիկ Սողոյան (video) Չի կարող նման բան լինել, որ 22 հոգի հօդս ցնդեն․ Լարիսա Ալավերդյանը՝ Կառավարության դիմաց (video) Անհետ կորածների ծնողները մոտեցան Փաշինյանի օգնականին․ իրավիճակը լարվեց (video) «Այ տվա՛ր, ուզում ես ինձ դատի տուր․․․ հիշեցնելու եմ՝ ինչ ես արել ժամանակին»․ Տիգրան Չոբանյան (video) Ինչպե՞ս է գերեվարվել Ռուբեն Վարդանյանը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կամրջի վրա․ Շահրամանյան (video) Պահանջում եմ արտաշիրիմում անել և փնտրել որդուս․ անհետ կորածի ծնողը՝ Կառավարության դիմաց (video) Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից․ Վարդանյանի ուղերձը Բաքվից Կամո Վարդանյանը ևս եղել է Բաքվի ցուցակում․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնում (video) Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը․ Շահրամանյան Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am