Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան–Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Ասքանազ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Honda»-ն կողաշրջվել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վարորդը դեպքի վայրը լքել է։
«Kia»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրը լքած «Honda»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
