Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում
Այսօր Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված 10 եպիսկոպոսների կողմից Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կազմակերպվող հավաքից առաջ, որը նախատեսված է ժամը 17:00-ին, ՔՊ-ն նախապատրաստական լուրջ աշխատանքներ է իրականացրել։
NEWS.am–ի տեղեկություններով, մոտակա մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա կոնկրետ թիվ է դրված. թե այսօր Էջմիածնում որքան մարդու ներկայություն պետք է ապահովեն։
Հատկապես այդ առումով ակտիվ դերակատարություն է ստանձնել Արագածոտնի մարզը, որի թեմակալ առաջնորդ, կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Վեհափառ Հայրապետի քրոջ որդին է։
