Սերգեյ Ավետիսյան. թռիչքներ են սկսելվու դեպի Լիոն և Քյոլն քաղաքներ

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՀ օդանավակայաններում թռիչք-վայրէջքները 18 տոկոսով աճ են գրանցել։2017թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղևորահոսքը կազմում է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21.1 տոկոսով. ««Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է շուրջ 2.4 մլն մարդ, Գյումրիի օդանավակայանում, համապատասխանաբար՝ 100 հազար»։ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ օդային մայրուղիներում իրականացվել է 53 հազար 270 չվերթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 39,9 տոկոսով։ 2016 թվականի վերը նշված ժամանակահատվածում ՀՀ օդային մայրուղիներում սպասարկվել էր 38 հազար 83 չվերթ։ Բեռնափոխադրումների մասով ևս աճ է արձանագրվել։ «Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանից շուրջ 20 հազար 500 տոննա ապրանք է տեղափոխվել, որը նախորդ տարվա համեմատ՝ շուրտ 30 տոկոսով ավելի է»,- ասաց նա։ Դեկտեմբեր ամսվա դրությամբ 28 ավիաընկերություն իրականացնում է կանոնավոր օդային փոխադրումներ Հայաստան Հանրապետությունից՝ օրական կատարելով 30-35 չվերթ։  «Ունենք նաև ոչ կանոնավոր թռիչքներ։ 2017թ. մեզ մոտ ավելացավ թռիչքների աշխարհագրությունը, մասնավորապես, բացվեցին չվերթեր Աստանայից, Դամասկոսից, Հուռդագայից, Թել Ավիվից, Բեյրութից և Մինսկից։ 2018թ. ապրիլի կեսերից «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ է սկսելու դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն քաղաքներ, համապատասխանաբար՝ շաբաթական կլինի 2-ական չվերթ, ցերեկային ժամերին, որը հետաքրքրում է մեր հանրությանը։ Սա ևս ազդակ է այն մասին, որ զարգացումները դրական են»։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am