Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»

Ի պատասխան «Փաստ» թերթի հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը` Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են:

Դե, ֆինանսական թափանցիկության կամ թափանցիկ չլինելու վերաբերյալ Փաշինյանի ու նրա ձայնակիցների հայտարարությունները բացահայտ հերյուրանք են, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտարարվել է Մայր Աթոռի կողմից: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է: Այստեղ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանքներ կան: Նախ՝ ստացվում է, որ Կաթողիկոսի հրաժարականն են պահանջում հայ ժողովրդի չնչին փոքրամասնությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր քպականների (այն էլ՝ ակնհայտորեն ոչ բոլոր), և 615 հոգևորականից ընդամենը 10-ը կամ, «քարը տրաքի», 20-ը, որոնք անցել են Փաշինյանի ու ՔՊ-ի հակաեկեղեցական «թրի» տակով: Դե, մի 5 տոկոսը, էլի: Այսինքն, թե՛ ՔՊ-ն իր ղեկավարով, թե՛ այդ 10-20-ը որևէ իրավունք չունեն ինչ-որ բան պահանջելու: Մնացյալ 90-95 տոկոսն էլ այլ բան է պահանջում. նախ՝ որ ձեռքները հեռու պահեն Եկեղեցուց, և որ՝ եթե մեկը կա, որ հրաժարական պիտի տա, Նիկոլ Փաշինյանն է:

Մյուս կողմից՝ նմանապես պարզ է, որ Փաշինյանի կռիվը այդ 327 կամ թեկուզ 615 հոգևորականի հետ չէ: Նույնիսկ Կաթողիկոսի հետ չէ: Նրա կռիվը հենց Եկեղեցու դեմ է: Սա ևս ակնհայտ է: Ու Փաշինյանի հրահրած արշավի նկատակը հենց Եկեղեցին վնասելն է, Եկեղեցին քանդելու խնդիր ունի նա: Եվ Եկեղեցու ազդեցության ու հեղինակության դեմ է Փաշինյանի գլխավորած արշավանքը: Կա նպատակ, և նա հետևողականորեն իրականացնում է՝ թքած ունենալով հայ ժողովրդի ու հոգևոր դասի գերակշիռ մեծամասնության կարծիքի վրա:

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը Իշխանությունների սադրանքը ձախողվեց. Լևոն Քոչարյան Եկեղեցին չի պառակտվի, դա բացառված է. քաղաքագետ Մենք Էջմիածնում ստիպված ենք պաշտպանել Վեհափառին ու եկեղեցին. Իշխան Սաղաթելյան ԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, եվրոպական միջամտության անկեղծ խոստովանություն էր․ Լավրով Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով․ Գարեգին Երկրորդ Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Մայր Աթոռը հայի սիրտն է, հայի հոգին, հայի հավերժության ճանապարհը. Աշոտյան ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտի աշխատանքները Ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի այս հայտարարությունը, ի՞նչ են դրա փոխարեն պահանջելու Ռուսաստանն ու Ադրբեջանը. Աբրահամյան Ուկրաինան կանհետանա քարտեզից, եթե շարունակի պատերшզմել. Բելառուսի նախագահ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am