Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան
2025 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17։00-ին լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները:
Պետությունը պատասխանատու է սադրիչ բոլոր գործողությունների և դրանց հետևանքների համար, առավել ևս, երբ եկեղեցու ներքին գործերին միջամտելու անօրինական օրակարգն առաջ է տանում վարչապետը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները Կաթողիկոսին «հանգստի կոչելու» պահանջով վաղը՝ ժամը 17:00-ին, հավաք են կազմակերպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Միևնույն ժամանակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, վաղը՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա միասնական ժամերգություն ու աղոթք՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և Սուրբ Եկեղեցու անսասանության համար:
