Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը

Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում վավերացրելէ «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումների» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնց շրջանակներում Ասիական զարգացման բանկը Հայաստանին 250 միլիոն դոլար կտրամադրի։

Հայաստանը, Կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի որոշման շրջանակներում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր է իրականացնում։ Ներկայումս ծրագրի շրջանակներում սերտիֆիկատներ են ստացել 3100 ընտանիք, որոնցից 1140-ն արդեն իրացրել են դրանք։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից արդեն ավելի քան 2 միլիարդ դրամ է վճարվել։ 250 միլիոն դոլարի վարկը կտրամադրվի հետևյալ պայմաններով.

Վարկի տոկոսադրույքը՝ լողացող։

Վարկի տրամադրման վերջնաժամկետը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31։

SOFR + 0.8% մարժա (հաշվի առնելով SOFR-ի տոկոսադրույքը 2025 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ՝ 4.13%): Վարկի լողացող տոկոսադրույքը՝ 4.93%:

Պահուստային վճարը կկազմի տարեկան 0.15%: Այն կհաշվարկվի չօգտագործված վարկի գումարի վրա: Հիմնական գումարը կմարվի 34 հավասար կիսամյակային վճարումներով (2035 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2052 թվականի հունիսի 15-ը):

Վարկի ժամկետը կկազմի 27 տարի, ներառյալ 10 տարվա արտոնյալ ժամանակահատված: Վարկի սպասարկման վճարումները կկատարվեն կիսամյակային ձևով, մասնավորապես՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am