Ներկայացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև վերջերս հանրային դաշտում պարբերաբար լայն քննարկումների թեմա է դառնում հարցը՝ ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները։
«Փաստերի ստուգման հարթակը» «Զինապահ» հիմնադրամի կայքից առանձնացրել ու ստեղծել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունների բազա։ Բազան ստեղծելու համար օգտվել են «Զինապահ» հիմնադրամի կայքում առկա տվյալներից։
Կայքում նշված զոհերի թիվը 3246 է։ Պաշտոնապես հրապարակված զոհերի թիվը, որը ներառում է նաև քաղաքացիական անձանց՝ 3833 է։
Նկատենք՝ կայքում նշված է, որ հրապարակված են «Զինապահի» շահառու այն զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ պատմությունները, ում հարազատները տվել են իրենց համաձայնությունը հրապարակման համար։
Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմից անցել է արդեն ավելի քան 5 տարի, սակայն պաշտոնապես զոհերի ու վիրավորների անունները չեն հրապարակվել։
Զոհերի անունները՝ հղմամբ՝ https://fip.am/45172?fbclid=IwY2xjawOvS-FleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeAvOq9ecrzwC-Me4TZjvX_8M2jLhpe9ylld6WMfkFK4L1IeApKRS3daaRsRY_aem_9xALocFVN-4DbV6pr4r7cg
