Նոր վարկային բեռ

Հայաստանը նոր վարկային պարտավորության առաջ է կանգնում։ Այս անգամ՝ 100 միլիոն եվրոյի չափով։ Վարկատուն Համաշխարհային բանկն է, ոլորտը՝ զբոսաշրջությունը։ Հայաստանի կառավարությունը ներդնում է ևս 20 միլիոն, և ընդհանուր 120 մլն եվրոն առաջիկա հինգ տարիների ընթացքում կօգտագործվի յոթ զբոսաշրջային կլաստերների համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց՝ եթե գումարը ճիշտ օգտագործվի, չփոշիացվի, այլ ծառայի իր նպատակին, ապա իսկապես կունենանք ենթակառուցվածքներ, որոնք կզարգացնեն զբոսաշրջությունը։

«Մենք շատ ռեսուրսներ ունենք՝ պատմամշակութային կենտրոններ, ազգային խոհանոց, չքնաղ բնություն, զգալի հնարավորություններ, բայց դրանք ամբողջությամբ չենք օգտագործում։ Հայկական զբոսաշրջության դիվերսիֆիկացումը, մեկ-երկու շուկաներից կախվածության նվազեցումը, աշխարհին ճիշտ ներկայանալը զբոսաշրջության քաղաքականության կարևոր խնդիրներից են։ Լուծելով դրանք՝ մենք ավելի մրցունակ կլինենք։ Եթե կառավարությունը կարողանա ծրագիրն արդյունավետ իրականացնել, համագործակցել մասնավոր սեկտորի, ինստիտուցիոնալ կառույցների հետ, թեկուզ՝ խորհրդակցական կարգով, այդ դեպքում, կարծում եմ, կարող է և արդարացվել»,– նշում է Մեխակ Ապրեսյանը։

Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ այս տարվա յոթ ամիսները (մայիս–նոյեմբեր) աննախադեպ են եղել․ գրանցվել է զբոսաշրջիկների թվի պատմական ռեկորդ։ Եթե նախորդ տարի ունեցել ենք 2,2 միլիոն զբոսաշրջիկ, ապա ընթացիկ տարվա նոյեմբերի վերջի դրությամբ՝ 2 միլիոն 100 հազար զբոսաշրջիկ։ Պաշտոնական տվյալներով՝ զբոսաշրջիկ են համարվում նրանք, ովքեր առնվազն մեկ գիշերակաց են ապահովում մեր երկրում։ Մեխակ Ապրեսյանը նկատում է՝ յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական լուրջ վերլուծություն և կարծիք։ Յուրաքանչյուր մանրուք կարող է բացասաբար ազդել ոլորտի վրա, անգամ՝ օդի աղտոտվածությունը։

«Եթե գեթ մեկ զբոսաշրջիկ դժգոհի Երևանի օդի աղտոտվածությունից, փոշուց և կեղտից, ապա զբոսաշրջիկների դժգոհությունները ձնագնդի էֆեկտով կարող են բացասաբար ազդել երկրի իմիջի վրա։ Դրա համար անհրաժեշտ է փորձագետների լուրջ մասնագիտական վերլուծությունն ու կարծիքը։ Մենք զբոսաշրջիկների նկատմամբ պետք է շատ զգույշ և պատասխանատու լինենք»,– նկատում է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video) Նիկո՛լ, Պապիկյանի «ճարպային շերտը հաստացնելու» փոխարեն մի բան պետք է անեիր․ Ադիբեկյան (video) Նոր վարկային բեռ Շիրակի մարզպետարանը Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին Կարտաքսեն Բաքու Հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել Ներկայացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը «Ռուբեն Ճիպոտեցին» և «Պետրոս Հեքիաթասացը»․ ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց (video) Մինչեւ վերջ պատասխան են տալու. Ղուկասյան ԵՄ–ին պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն. Արմեն Աշոտյան «Ղալա՛թ ես արել Նիկո՛լ, հերի՛ք է շանտաժի ենթարկես մեզ»․ արցախցու կոշտ խոսքը (video) Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Կիպրոսի դեսպանին ՔՊ-ին ձայն չենք տալու․ ինձ էլ կալանավորեն՝ քաղաքը կոլապսի է ենթարկվելու․ Գյումրու համայնքապետի ժ/պ (video) Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին Վրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել դեկտեմբերի 7-ին Գյումրիում խայտառակությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել Վարդան Ղուկասյանը բացահայտում արեց դատարանում (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանը Գեղամ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի գործով նիստին կոնկրետ փաստեր ներկայացրեց դատավորին (video) 2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն. Ծառուկյան ընտանիքը շարունակում է տարեվերջյան պարգևտրումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am