FIFA The Best. Ո՞ւմ օգտին են քվեարկել Սպերցյանը, Մելիքյանն ու մյուսները
ՖԻՖԱ-ն հրապարակել է «The Best FIFA Football Awards 2025» մրցանակաբաշխության քվեարկության մանրամասն տվյալները։ Հայաստանը մասնակցել է քվեարկությանը ազգային հավաքականների ավագների, գլխավոր մարզիչների և մեկական մեդիա ներկայացուցչի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ստորև ներկայացնում ենք, թե ում են իրենց ձայները տվել Հայաստանի ներկայացուցիչները։
Լավագույն ֆուտբոլիստ (Տղամարդիկ)
Այս անվանակարգում հայաստանյան քվեարկողների կարծիքները մասամբ տարբերվել են։ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը լավագույնի կոչմանն արժանի է համարել մրցանակաբաշխության հաղթող Ուսման Դեմբելեին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախապատվությունը տվել է երիտասարդ Լամին Յամալին, իսկ մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը՝ բրազիլացի Ռաֆինյային։
Էդուարդ Սպերցյան (Ավագ)՝ 1. Ուսման Դեմբելե, 2. Պեդրի, 3. Կիլիան Մբապե։
Եղիշե Մելիքյան (Գլխավոր մարզիչ)՝ 1. Լամին Յամալ, 2. Ուսման Դեմբելե, 3. Վիտինյա։
Ռոբերտ Գասպարյան (Մեդիա)՝ 1. Ռաֆինյա, 2. Նունու Մենդեշ, 3. Ուսման Դեմբելե։
Լավագույն մարզիչ (Տղամարդիկ)
Տղամարդկանց լավագույն մարզչի ընտրության հարցում Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչները միակարծիք են եղել՝ առաջին հորիզոնականում նշելով ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։
Էդուարդ Սպերցյան՝ 1. Լուիս Էնրիկե, 2. Առնե Սլոտ, 3. Միկել Արտետա։
Եղիշե Մելիքյան՝ 1. Լուիս Էնրիկե, 2. Հանսի Ֆլիկ, 3. Միկել Արտետա։
Ռոբերտ Գասպարյան՝ 1. Լուիս Էնրիկե, 2. Հանսի Ֆլիկ, 3. Առնե Սլոտ։
Լավագույն ֆուտբոլիստ (Կանայք)
Կանանց ֆուտբոլի լավագույն եռյակը ընտրելիս հայաստանյան ներկայացուցիչները կենտրոնացել են իսպանական ֆուտբոլի աստղերի վրա։
Օքսանա Պիզլովա (Ավագ)՝ 1. Ալեքսիա Պուտելյաս, 2. Այտանա Բոնմատի, 3. Եվա Պայոր։
Արտակ Ադամյան (Գլխավոր մարզիչ)՝ 1. Այտանա Բոնմատի, 2. Ալեսիա Ռուսո, 3. Եվա Պայոր։
Արման Աբելյան (Մեդիա)՝ 1. Այտանա Բոնմատի, 2. Մարիոնա Կալդենտեյ, 3. Ալեքսիա Պուտելյաս։
Լավագույն մարզիչ (Կանայք)
Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մարզիչների հարցում Հայաստանի ներկայացուցիչները ցուցաբերել են բացարձակ միասնականություն՝ բոլորը առաջին տեղում նշել են Անգլիայի հավաքականի մարզիչ Սարինա Վիգմանին։
Օքսանա Պիզլովա՝ 1. Սարինա Վիգման, 2. Ջոնաթան Խիրալդես, 3. Սոնյա Բոմպաստոր։
Արտակ Ադամյան՝ 1. Սարինա Վիգման, 2. Ջոնաթան Խիրալդես, 3. Սոնյա Բոմպաստոր։
Արման Աբելյան՝ 1. Սարինա Վիգման, 2. Ռենե Սլեգերս, 3. Սոնյա Բոմպաստոր։
