Էս ինչ անհարմար բան ստացվեց

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի օդիոզ հատվածը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, գտնում է, որ 2018-ի ապրիլից Սերժ Սարգսյանը պետք է շարունակի ղեկավարել Հայաստանը՝ վարչապետի կարգավիճակով,քանի որ ըստ նրանց՝ ՀՀԿ ղեկավարն անփոխարինելի է, ամենափորձառուն է, ամենա-ամենան է: Բանը հասել է նրան, որ Սերժ Սարգսյանին դիֆերամբներ ձոնելու թրենդ է տարածվել ու թրենդից հետ չեն մնում անգամ անկուսակցական, բայց իշխանական պատգամավորները: Եւ նույնիսկ քաղաքական սցենարներից իրեն դուրս դրած նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով նախկինում իսպառ հրաժարվում էր քաղաքական հարցերի մասին խոսել, արդեն երկրորդում է մաեստրոյին ու Սերժ Սարգսյանին ձոն հյուսում: Խոսելով տեսակետների մասին, որ վարչապետի հավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է,Կոստանյանը ակնածանքով է հիշել Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը՝ Հայաստանի անկախության պահից սկսած և մինչև անկախությունը, անձնական, բարոյական, կառավարչական հմտությունները, ապա եզրակացրել.«Եթե Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, ապա Հայաստանը շատ բան կկորցնի»: Ամեն դեպքում վերջին մի քանի ամիսներին ՀՀԿ-ականները նախանձելի վիճակում չեն, մինչեւ Սերժ Սարգսյանը նրանց կհայտնի, թե ով է լինելու ապրիլին վարչապետը, նրանց այլ բան չի մնում, քան կատարել սուրբ պարտականությունը, քծնել իրենց ղեկավարին, երբեմն արհամարհել նրա կամքը, ասելով, եթե չուզի էլ, ապա պետք է խնդրենք, որ դառնա վարչապետ,քանի որ ինքն է այն մինուճարը, ով կարող Հայաստանը առաջ տանել, անվտանգ պահել: Եւ այս անորոշ մրցավազքի մեջ ոմանք խճճվել են, մի օր մի բան են ասում, հաջորդ օրը մեկ ուրիշը: Երկու օր առաջ էլ Վահրամ Բաղդասարյանն էր ասում, թե Սերժ Սարգսյանը չի հավակնում դառնալ վարչապետ, նա հորդորում էր համբերատար սպասել՝ ակնարկելով անակնկալի մասին: Մի կողմից խմբակցության ղեկավարը պնդում էր նախագահի հավակնությունների բացակայության մասին, մյուս կողմից՝ վստահեցնում, թե քննարկումներ չեն եղել: Բաղդասարյանը կասկածի տեղ էր բացել, միգուցե Սերժ Սարգսյանը նրան անձամբ է հայտնել, որ չի ուզում վարչապետ դառնալ, շատերը չհասցրեցին ուրախանալ, երբ մեկ օր հետո՝ երեկ Գալուստ Սահակյանը բոլորի փոխարեն ավետեց.<< Հանրապետականն այսօր արդեն քննարկել է և ասում է, որ պետք է լինի նախագահ Սերժ Սարգսյանը»,-ասել է Գրիգորիչը ու հստակեցրել, որ ոչ թե ՀՀԿ-ն ժողով է գումարել, քննարկել, որ վերջնական ՀՀ վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, այլ իր՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունից հետո գնում են այդ ճանապարհով: Այս դժվարին ճանապարհում չմոռանանք նաեւ Էդուարդ Շարմազանովի կարեւոր դերակատարումը, ով իր վրա է վերցրել հող նախապատրաստել Սերժ Սարգսյանի նախկին խոստումները դրժելու համար: Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեից առաջ հնչեցրած Սերժ Սարգսյանի պաշտոնական խոստմանը, որ եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին՝ Շարմազանովն իր հարցազրույցում նշել է հետևյալը. «Ինչ վերաբերում է նրան, որ իր խոսքից հետ է կանգնում, հետ չի կանգնում, գիտեք ինչ կա, սա քաղաքականություն է։ Սա, կներեք, փողոցի կռիվ չի կամ հարաբերություններ պարզել, որ էս թվին սենց ես ասել, ուրեմն սենց պիտի լինի։ Քաղաքականության մեջ կարող են համակարգեր փոխվել, կարող է իրավիճակ փոխվի»: Շարմազանովն ուզում է ասել, որ հիմա իրավիճակ է փոխվել և Սերժ Սարգսյանի նախկինում արված հայտարարությունն այլևս ուժը կորցրած պետք է համարել: Բայց ինչ անհարմար բան ստացվեց: Ինչքան հետ է մեր ազգը , աշխարհիս բանից անտեղյակ մենք էլ խելոք-խելոք լսում ենք այս իշխանություններին ու հույս տածում, որ իրենց խոսքի տերը կլինեն: Ամոթ, մեզ, որ կյանքից հետ ենք ընկել ու չենք հասկանում, որ սա քաղաքականություն է, որտեղ կարելի է ստել, հետ կանգնել սեփական խոսքերից, որտեղ անգամ երկրի ղեկավարը հաշիվ չի տալիս իր խոսքերին: Արդար չի, ժողովուրդ ինչպես հակառակը կհամոզեին մեզ լոտոյի գովազդներում, այնպես որ պատրաստ եղեք, որ մի օր էլ Շարմազնովը նման առիթներով հայտնի ֆիլմի ինժիներ բալայի ոճով մեր հետաքրքրասիրություններին ու հիշեցումներին կպատասխանի.<<Կներեք, բայց ձեր ինչ գործն է…. թե մենք ինչ ենք ասել ու ինչ են անելու>>: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am