Ոստիկանները ձերբակալել են երիտասարդին․ որն է պատճառը

Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Գավառի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 21.54-ին անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 21.00-ի սահմաններում Գավառի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցում բուժօգնության տեղափոխված երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 21-ամյա և 28-ամյա համաքաղաքացիների հետ, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 20-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեկտեմբերի 12-ին 28-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին նա ներկայացել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, ապա ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։
Նույն օրը դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Նոր վարկային բեռ Շիրակի մարզպետարանը Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին Կարտաքսեն Բաքու Հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել Ներկայացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը «Ռուբեն Ճիպոտեցին» և «Պետրոս Հեքիաթասացը»․ ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց (video) Մինչեւ վերջ պատասխան են տալու. Ղուկասյան ԵՄ–ին պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն. Արմեն Աշոտյան «Ղալա՛թ ես արել Նիկո՛լ, հերի՛ք է շանտաժի ենթարկես մեզ»․ արցախցու կոշտ խոսքը (video) Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Կիպրոսի դեսպանին ՔՊ-ին ձայն չենք տալու․ ինձ էլ կալանավորեն՝ քաղաքը կոլապսի է ենթարկվելու․ Գյումրու համայնքապետի ժ/պ (video) Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին Վրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել դեկտեմբերի 7-ին Գյումրիում խայտառակությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել Վարդան Ղուկասյանը բացահայտում արեց դատարանում (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանը Գեղամ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի գործով նիստին կոնկրետ փաստեր ներկայացրեց դատավորին (video) 2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն. Ծառուկյան ընտանիքը շարունակում է տարեվերջյան պարգևտրումները Դերասան Լեւոն Հարությունյանը երաշխավորություն տվեց Վարդան Ղուկասյանի համար (video) ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց Հայկական կառավարիչների խաղաղասիրությունն ու արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ընդամնը մեկ նպատակ ունի․․․ Այ էդքան իմ վրա կրակել են․․․ շորերս, որ հանեմ՝ կտեսնեք․ Վարդան Ղուկասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am