3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ ՔԿ-ն մանրամասնում է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է:

Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տ.Օ.-ի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով:

Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Շիրակի մարզպետարանը Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին Կարտաքսեն Բաքու Հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել Ներկայացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը «Ռուբեն Ճիպոտեցին» և «Պետրոս Հեքիաթասացը»․ ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց (video) Մինչեւ վերջ պատասխան են տալու. Ղուկասյան ԵՄ–ին պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն. Արմեն Աշոտյան «Ղալա՛թ ես արել Նիկո՛լ, հերի՛ք է շանտաժի ենթարկես մեզ»․ արցախցու կոշտ խոսքը (video) Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Կիպրոսի դեսպանին ՔՊ-ին ձայն չենք տալու․ ինձ էլ կալանավորեն՝ քաղաքը կոլապսի է ենթարկվելու․ Գյումրու համայնքապետի ժ/պ (video) Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին Վրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել դեկտեմբերի 7-ին Գյումրիում խայտառակությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել Վարդան Ղուկասյանը բացահայտում արեց դատարանում (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանը Գեղամ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի գործով նիստին կոնկրետ փաստեր ներկայացրեց դատավորին (video) 2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն. Ծառուկյան ընտանիքը շարունակում է տարեվերջյան պարգևտրումները Դերասան Լեւոն Հարությունյանը երաշխավորություն տվեց Վարդան Ղուկասյանի համար (video) ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց Հայկական կառավարիչների խաղաղասիրությունն ու արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ընդամնը մեկ նպատակ ունի․․․ Այ էդքան իմ վրա կրակել են․․․ շորերս, որ հանեմ՝ կտեսնեք․ Վարդան Ղուկասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am