Երևանի ավագանու այսօրվա նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, հաշվիչ հանձնաժողովի անդամ Մարինա Խաչատրյանը մի քանի անգամ պահանջեց նորից քվեարկել՝ պատճառաբանելով, որ ինքը բարձրացված ձեռքերը չի տեսնում: Սակայն ՀՀԿ-անդամները շարունակ ծաղրում էին նրան և իրավիճակն ավելի վտթարացավ հողամասի փոխանակությանը համաձայնություն տալու մասին հարցի քվեարկության ժամանակ:
Այնուհետև ՀՀԿ-ական Հովհաննես Թոքմաջյանը դիմելով ԵԼՔ-ի անդամներին ասաց . «Դուք հանձնաժողովում ոչ մի առաջարկություն չեք ներկայացրել, միակ բանն որ այս ընթացքում արել եք, եղել է փողոցների անվանակոչության հարցը»:
«Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ի պատասխան ասաց, որ առաջարկները ընդունողը ՀՀԿ-ն է: Ալեն Սիմոնյանն էլ հեգնեց. «Oпять двойка, իրավական ոչ մի հիմնավորում, պարոն Թոքմաջյան, չներկայացրիք, ձեր ճաշակը ներկայացրիք»:
Նախագիծը դրվեց քվեարկության, որի ժամանակ էլ Մարինա Խաչատրյանը պահանջեց կրկին քվեարկել:
«47 կո՞ղմ, չկա այդքան կողմ, նորից քվեարկեք, իմ մոտից ձեր ձեռքերը չեն երևում»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը:
«Դու ձեր տանը չես, հրաշքս»,- հեգնանքով նրան դիմեց ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանը:
Հարցն ընդունվեց 47 կողմ, 15 դեմ ձայներով:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը