Եկեղեցու դեմ պшտերшզմի նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելը. Մելիքյան

Հայոց Եկեղեցու դեմ օկուպացիոն ռեժիմի հայտարարած պատերազմի կարևոր նպատակներից մեկը, հնարավոր է՝ կարևորագույնը հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Սա շատ սկզբունքային հարց է, և իմ գիտելիքները բավարար չեն դրան խորությամբ անդրադառնալու համար, բայց ամեն դեպքում կցանկանայի «թեզիսների ձևով» որոշ մտքեր հայտնել՝ հետագայում փորձելով խորամուխ լինել հարցին։

1) նիկոլականների խոսույթում ու այս համատեքստում «քաղաքականությունը» շատ լայն է հասկացվում. այն սոսկ կուսակցական-ընտրական համակարգին չի վերաբերվում, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ներկայացնող հարցերի ողջ ներկապնակին՝ ներառյալ ազգային, ինքնութենական, արժեհամակարգային հարցերը։


2) Ոչ մի ազգային եկեղեցի՝ ընդհանրապես, և Հայ Առաքելական Եկեղեցին՝ հատկապես, չի կարող անմասն մնալ «քաղաքականությամբ» զբաղվելուց՝ 1-ին կետում նշված իմաստով։ Չի՛ կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենա զբաղվել «քաղաքականությամբ», իսկ Հայոց Եկեղեցին՝ ոչ։

3) Անձամբ ես Հայոց Եկեղեցու՝ 1-ին կետի իմաստով «քաղաքականության» մեջ դերակատարումը տեսնում եմ հետևյալ երկու գործառույթներում. (ա) ԱՄԵՆՕՐՅԱ, որ վերաբերում է ավանդական-քրիստոնեական արժեքների խրախուսմանը, և (բ) ԲԱՑԱՌԻԿ, որ վերաբերում է ազգային ինքնության հարցերում աշխարհիկ ժամանակավոր պաշտոնյաների թույլ տված սկզբունքային աղճատումների դեմ պատնեշ կանգնելուն։ Բնականաբար, «ամենօրյա» գործառույթն ունի մշտական բնույթ, իսկ «բացառիկ»-ը պետք է գործողության մեջ դրվի միայն տագնապի պայմաններում։ «Բացառիկ» գործառույթը մեր ազգի «իմունային համակարգի» ողնաշարն է։

4) ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում են ՀՀ բոլոր քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Բոլոր սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ, օրինակ՝ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանության պետական գործառույթի արդյունավետ իրականացման նպատակը։ Նրանք չեն կարող լինել արդյունավետ, եթե քաղաքանությամբ զբաղվելու նրանց իրավունքը չսահմանափակվի։ Նույնը չի վերաբերում և չի էլ կարող վերաբերվել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ընդհանրապես, և Հայոց Եկեղեցու հոգևոր դասին՝ մասնավորաբես։

Դեռևս այսքանը»։

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Անհետ կորած զինծառայողների ծնողները ստորագրահավաք են իրականացնում․ պահանջում են հրապարակել զեկույցը Դրա վերջը սա է լինելու․ «խուրդողներն ու հանձնված հողերը»․ Էդգար Էլբակյան (video) «Էս ա՞ պլանը, հլը տենամ՝ ի՞նչ ես լցրել մեջը». Արմինե Ադիբեկյան (video) Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր անվտանգության համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բաքվում գերության մեջ գտնվող Վիգենի կինը դիմել է Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն FIFA The Best. Ո՞ւմ օգտին են քվեարկել Սպերցյանը, Մելիքյանն ու մյուսները Ինչ է առաջարկվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար Կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի շահերը, մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե Եվրամիությունը կարող է բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները Իրավիճակը լարվեց․ Վարդան Ղուկասյանի արձագանքը՝ դատախազի խոսքին (video) Ձերբակալվել են հայ-վրացական սահմանին Իտալիայի վարչապետ Մելոնին ներկայացվել է՝ որպես Ուկրաինայի բանակցություններում ԵՄ-ի հիմնական դերակատար․ FT Օրբանը նամակ է գրել Պուտինին Սրա համար պատասխան են տալու․ Վարդան Ղուկասյանի կտրուկ խոսքը դատարանում (video) Ոստիկանները ձերբակալել են երիտասարդին․ որն է պատճառը Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ «Լուրջ խմորումներ․ ՔՊ-ից կանչել, հարցեր են տվել․․․»․ մանրամասներ (video) Պարո'ն Դադունց, ի՞նչ անենք Արման Բաբաջանյանի հետ (video) 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ ՔԿ-ն մանրամասնում է Միքայել Սրբազանը հետազոտվում է, վիրահատության օրը դեռ նշանակված չէ Կամբոջան և Թաիլանդը հայտնել են նոր զոհերի մասին «Կարգի՛ հրավիրեք ձեզ»․ ՔՊ-ից դուրս մնացած Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին (video) Փողոցային առևտուր իրականացնող մարդկանց կոռուպցիայի մատերիալ են դարձնում․ Արթուր Չախոյան (video) Ինչ ասել էր՝ տվեց, հիմա ո՞ւմ պիտի տա՝ մե՞զ․ Հարցում (video) «Подонок, բերանդ չբացես ու Միքայել Սրբազանի մասին չխոսաս»․ արցախցին՝ Բաբայանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am