Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի լիակատար արգելք է սահմանել ևս յոթ պետությունների քաղաքացիների համար։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Արգելքը սահմանվել է Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի և Սիրիայի քաղաքացիների համար։ Հրամանագիրը նաև նախատեսում է ԱՄՆ մուտքի արգելք և սահմանափակումներ «այն անձանց համար, ովքեր ճանապարհորդում են Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով»։ Մուտքի լիակատար արգելք է սահմանվել նաև Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար, որոնց նկատմամբ նախկինում գործում էին մասնակի սահմանափակումներ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թրամփն ուժի մեջ է թողել ԱՄՆ մուտքի արգելքն Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիների համար։

Բացի այդ, mուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվում Անգոլայի, Անտիգուա և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ’Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի Թագավորության, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիների համար։

Սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի նկատմամբ, այժմ Միացյալ Նահանգներն այդ երկրի քաղաքացիների համար մուտքը թույլատրում է ոչ ներգաղթային այցագրերով։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Կամբոջան և Թաիլանդը հայտնել են նոր զոհերի մասին «Կարգի՛ հրավիրեք ձեզ»․ ՔՊ-ից դուրս մնացած Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին (video) Փողոցային առևտուր իրականացնող մարդկանց կոռուպցիայի մատերիալ են դարձնում․ Արթուր Չախոյան (video) Ինչ ասել էր՝ տվեց, հիմա ո՞ւմ պիտի տա՝ մե՞զ․ Հարցում (video) «Подонок, բերանդ չբացես ու Միքայել Սրբազանի մասին չխոսաս»․ արցախցին՝ Բաբայանին (video) Տիգրան Ավինյա՛ն, ուշադիր լսիր․ Արթուր Չախոյանը դատախազության դիմաց ձայնագրություն միացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Կտեսնե՛ք՝ հունվարի սկզբից ինչ ենք անելու․ Գառնիկ Դանիելյան (video) Վարչապետ Փաշինյանը, որը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Տիգրան Ավինյանը հողի գող է. Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը. Հրապարակ «Պղծուհի Գալյա՛ն», չգիտեմ՝ ինչ օրգաններով ես հասել էդ պաշտոնին․ Արմինե Ադիբեկյան (video) Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Արցախցին պոռթկաց․ «Негодяй-ներ, էդ ու՞մ վրա եք դուրս եկել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Շան թուլե՛ք, ձեր ազգուտակով է դա գրվելու»․ Արշակ Զաքարյան (video) Խուլիգանություն՝ Երևանում. տասը հոգի տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան Եկեղեցու դեմ պшտերшզմի նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելը. Մելիքյան Կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի շահերը, մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով Կճոյանի դեմ հարուցված նոր դատական գործի մանրամասները «փակ» կարգավիճակը ստացան․ մանրամասներ «Էն չորս էգին, որ տեսնում եմ, սիրտս կանգնում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավոր Տխմարագույն մտքերի հեղինակ եպիսկոպոսը. Նիկողոս Հովհաննիսյան (video) Ժողովու՛րդ, արթնացե՛ք, Նիկոլը նոր բան է ծախում մեր վրա․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am