Անպատիժ մնացած արարածները

Ռուբեն Բաբայան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Մաթևոսյան, Կարինե Խոդիկյան, Էդվարդ Միլիտոնյան, Նիկոլայ Ծատուրյան, Արթուր Ութմազյան, Հրանտ Թադևոսյան․․․
Այս մարդիկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին իշխանությունների դրդմամբ և կազմակերպական ջանքերով, «Զինուժ Media»-ով և հանրային հեռուստաընկերությամբ, կազմակերպված ձևով, միասնական ձևաչափով, հանդես են եկել մարտակոչերով՝ «Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի» «#հաղթելու ենք» խորագրերի ներքո։
Չնայած այն բանին, որ Հայաստանում հայտարարված էր ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք, ինչը ենթադրում էր, որ պատերազմական գործողություններին պետք է մասնակցեն միայն զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության համար հավաքագրվող և զորակոչվող անձինք, այս մարդիկ կոչ էին անում այլ քաղաքացիների՝ կամավորական հիմունքներով մեկնել ռազմաճակատ և մասնակցել պատերազմին։
Հաշվի առնելով այս մարդկանց հեղինակությունը, ճանաչումը, կարգավիճակը՝ հավանաբար շատ են եղել մարդիկ, ովքեր ռազմաճակատ են գնացել նրանց կոչով ու զոհվել են այդ պատերազմում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ անձնական, նաև իրավական պատասխանատվություն են կրում այդ մարդկանց մահվան և նրանց ընտանիքնների խեղված ճակատագրերի համար։
Այս մարդիկ իրական հանցագործներ են, որովհետև հիմա լսում են, որ այդ նույն իշխանավորները, ում հորդորով ու պահանջով նրանք հանդես են եկել հրապարակային մարտակոչերով, Արցախը համարում են թշնամական տարածք, պարտությունը, արցախահայության ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը համարում են այդ խնդրի լուծում և այլն։ Ու այս մարդիկ ոչ միայն չեն բարձրաձայնում, չեն աղաղակում, չեն պայքարում այդ ամենի դեմ, այլև դարձել են այդ նույն դավաճանական ռեժիմի սպասավորներ, որոշները՝ նրանց դավաճանական թեզերի պրոպագանդիստներ։
Քանի դեռ նրանք այդ կարգավիճակում են, ուրեմն, իմ գիտակցության մեջ Ռուբեն Բաբայանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Կարինե Խոդիկյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արթուր Ութմազյանը, Հրանտ Թադևոսյանը, անկախ իրենց ստեղծագործական վաստակից ու հաջողություններից, անկախ իրենց ունեցած ձեռքբերումներից կարգավիճակից, հայ ժողովրդի թշնամիներն են, նրանք հայ ժողովրդի սպանդի և պարտության անմիջական մասնակիցներ են, նրանք դավաճաններ են։
Ու այդ դավաճաններից մեկն էլ, ում դեմքը խեղկատակի կերպարով արձանացվել է Երևանի փողոցներից մեկում, որպես հիմնական արձանի երրորդական էլեմենտ, դեռևս հանդգնում է ճիպոտի հարվածներով պատժել մեր ժողովրդի արդար դատը պաշտպանող և այս անարդարությունների դեմ իր ազնիվ պայքարը մղող ու այդ պայքարի համար այդ նույն իշխանությունների կողմից հանիրավի զրկանքների ու հալածանքների ենթարկվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրական արքեպիսկոպոսին։
Կարծում եմ կգա մի օր, երբ այդ առաջարկի հեղինակը, կամավոր հիմունքներով, կծառայի որպես խրտվիլակ, կամ տիկնիկ՝ իր առաջարկի կենսագործման վարժանքներ կազմակերպելու համար։

Էդգար Ղազարյանի գրառումը

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Փողոցային առևտուր իրականացնող մարդկանց կոռուպցիայի մատերիալ են դարձնում․ Արթուր Չախոյան (video) Ինչ ասել էր՝ տվեց, հիմա ո՞ւմ պիտի տա՝ մե՞զ․ Հարցում (video) «Подонок, բերանդ չբացես ու Միքայել Սրբազանի մասին չխոսաս»․ արցախցին՝ Բաբայանին (video) Տիգրան Ավինյա՛ն, ուշադիր լսիր․ Արթուր Չախոյանը դատախազության դիմաց ձայնագրություն միացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Կտեսնե՛ք՝ հունվարի սկզբից ինչ ենք անելու․ Գառնիկ Դանիելյան (video) Վարչապետ Փաշինյանը, որը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Տիգրան Ավինյանը հողի գող է. Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը. Հրապարակ «Պղծուհի Գալյա՛ն», չգիտեմ՝ ինչ օրգաններով ես հասել էդ պաշտոնին․ Արմինե Ադիբեկյան (video) Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Արցախցին պոռթկաց․ «Негодяй-ներ, էդ ու՞մ վրա եք դուրս եկել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Շան թուլե՛ք, ձեր ազգուտակով է դա գրվելու»․ Արշակ Զաքարյան (video) Խուլիգանություն՝ Երևանում. տասը հոգի տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան Եկեղեցու դեմ պшտերшզմի նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելը. Մելիքյան Կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի շահերը, մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով Կճոյանի դեմ հարուցված նոր դատական գործի մանրամասները «փակ» կարգավիճակը ստացան․ մանրամասներ «Էն չորս էգին, որ տեսնում եմ, սիրտս կանգնում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավոր Տխմարագույն մտքերի հեղինակ եպիսկոպոսը. Նիկողոս Հովհաննիսյան (video) Ժողովու՛րդ, արթնացե՛ք, Նիկոլը նոր բան է ծախում մեր վրա․ Արմինե Ադիբեկյան (video) Անպատիժ մնացած արարածները Այսօր մի գաղտնիք եմ բացելու, որով հուսամ ինձ ուղղված մեղադրանքներից մեկը կկարողանամ հերքել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am