Այսօր մի գաղտնիք եմ բացելու, որով հուսամ ինձ ուղղված մեղադրանքներից մեկը կկարողանամ հերքել ))... Ինձ համար Ազատությունը բացարձակ արժեք է` խոսքի ազատություն, մտքի ազատություն, ընտրության ու տեղաշարժի ազատություն, ուստի ես ատում եմ բռնապետություններն ու մարդկանց ազատությունների ցանկացած սահմանափակում: Դա է պատճառը, որ ինձ համար մերժելի է այն երկիրը, որտեղ ես ծնվել եմ, չնայած շատերը նոստալգիկ հիշողություններ ունեն Սովետի հետ կապված: Մերժելի է նաև ՍՍՀՄ իրավահաջորդ պետությունը` Ռուսաստանը, որտեղ նույնպես սահմանափակվում են մարդու ազատությունները` խոսքի, ընտրության...Ուստի առնվազն ծիծաղելի են մեղադրանքները, որ ուղղում են ինձ ու իմ նման մտածող մարդկանց պսևդոեվրոպամետները, թե դուք «ռսաստրուկ» եք, Ռուսաստանի ջատագով եք...դա այնքան է հեռու իրականությունից, ինչքան երկիր մոլորակը Մարսից... Ավելին` ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր տարիներ շարունակ հիացել են արեւմտյան ժողովրդավարությամբ, նախանձել են այն համակարգին, որը ձեւավորվել է արեւմուտքում` արդար ընտրություններ, խոսքի ազատություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատական համակարգի անկախություն, իշխանության ճյուղերի տարանջատում... Ուրախացել եմ` երբ Հայաստանը 2001-ին դարձել է Եւրոպայի խորհրդի անդամ: Կարծել եմ, որ արեւմտյան քաղաքակրթությունը կաջակցի մեզ դառնալ իր նման, թույլ չի տա, որ մեր իշխանությունները շեղվեն ժողովրդավարություն կառուցելու ճանապարհից և մենք մի բաղձալի օր կհասնենք Եվրոպական բարեկեցության ու ժողովրդավարության նշաձողին: Ես իմ ամենամղձավանջային երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ ժողովրդավար Եւրոպան կարող է մի օր աջակցել Հայաստանում բռնապետության հաստատմանը: Որ բաց աչքով կհետևի Արցախի հայաթափմանն ու հայերի գերեվարմանը, ապա գերիների դատավարությանը: Որ թույլ կտա ՀՀ իշխանությունն անմեղ մարդկանց կալանավորի և կլծվի ժողովրդավարության չափանիշներից խիստ հեռացած եւ բռնապետական դարձող ինչ որ իշխանության վերարտադրմանը եւ դա կանի այսքան անթաքույց ու այսքան ցինիկ: Որ Ռուսաստանի դեմ պայքարը կարող է այնքան կուրացնել ժողովրդավար Եւրոպային, որ նա կարող է աջակցել մարդու իրավունքները տոտալ ոտնահարող հայկական ինչ- որ ռեժիմի, որը իբրև թե երեւութական պայքար է մղում Ռուսաստանի դեմ: Իսկ ամենասարսափելին այն է, որ մեզ` Ռուսաստանն ու ռուսական անազատ իրականությունը տասնամյակներ շարունակ մերժողներիս այնպես կհիասթափեցնի, որ կհամոզի` եւրոպական արժեքները կեղծ են եղել ու ձեւական: Եվ դրանք ոչնչով առավել չեն ռուսական «դեմոկրատիայից»...
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը