Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է նոր «Թուրան» ձևավորելու գործողությունների պլանը

Երեկ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Դրանով կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել միմյանց ագրեսիայի դեպքում։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օրերս ներկայացրել է «Թյուրքական աշխարհի տեսլականը» (Türk Dünyası Vizyon Belgesi) հայեցակարգային փաստաթուղթը։ Անձամբ նախագահ Էրդողանի հովանու ներքո պատրաստված այս փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է, այլ բառերով՝ արդիականացված պանթյուրքիզմը։

Թուրքիան պայմանավորվել է Թուրքմենստանի հետ՝ Անդր-կասպյան գազատար (Trans-Caspian Pipeline) կառուցելու հարցում։ Այն նախատեսում է Ռուսաստանին ու Իրանին այլընտրանքային ուղիներով (այսինքն՝ Կովկասով) գազ մատակարարել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, ինչին լիարժեք աջակցում են Արևմտյան գործընկերները և ինչն իր հերթին նշանակում է մեր տարածաշրջանում լարվածության նոր աճ։

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը նորից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ փաստացի ներկայացնելով «ադրբեջանցիների վերադարձ» ծավալապաշտությունը որպես Հայաստանի առջև դրված նոր նախապայման։

The Economist պարբերականը ներկայացրել է աշխարհի այն 7 հակամարտությունները, որոնք եկող տարի՝ 2026 թ. թեժանալու են։ Դրանց շարքում է, «անսպասելիորեն», Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը (տե՛ս կից նկարը)։ Այսօրվա համար ընտրել եմ միայն այս 5 լուրը։ Ու միայն այս լուրերը կարդալով ու նույնիսկ մասնագետ չլինելով՝ հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում հակամարտությունները սրվում են ու պատերազմի հավանականությունը բարձրանում։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը։ Ճիշտ է, կրճատում է զինծառայության ժամկետը ու հարձակվում եկեղեցիների ու հոգևորականների վրա՝ այդպիսով նպաստելով մեր թուլացմանն ու մեծացնելով պատերազմի հավանականությունը»,-գրել է նա։

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի տանը․ Սեդրակ Քոչարյանին ևս տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե (video) Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ռազմական ոստիկանության պետը գործի է անցել․ «Հրապարակ» Շտապ․ Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am