Ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին եւ Հրանտ Աղաբեկյանին բնակարաններ տրամադրու որոշում կայացվեց Երևանի ավագանու արտահերթ նիստում: Այս որոշումը Երեւանի ավագանին բացատրեց նրանով, որ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում:
«Ապրես Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Հովհաննիսյանն հաստատ հանրապետական է: Մենք ոչ թե անձին ենք դեմ, այլ այս ապօրինի ընթացակարգին: Միայն այս նիստին 250 հազար դոլար է տրամադրվել բյուջեից այս մարդկանց բնակարան տրամադրելու համար»,-ասաց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը
«Կոռուպցիոն ռիսկ կա, Հրանտ Աղաբեկյանը իշխանության արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից մեդալ է ստացել»,-հայտարարեց Մարինա Խաչատրյանը: Սոնա Աղեկյանն էլ հիշեցրեց այս պահին կալանավայրում գտնվող ազատամարտիկներին՝ Սամվել Բաբայանին, Ժիրայար Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին, ապա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ոճով դիմեց ավագանու անդմաներին. «Սթափվեց, Երեւանի ավագանու անդամներ»: Այս կոչը հանրապետաաններին կրկին հունից հանեց. «Կեթաս, մարդուդ տենց կասես»,-Սոնա Աղեկյանին դիմեց Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանը:
Ազատամարտիկներին բնակարան տրամադրելու երկու որոշումն ընդունվեց:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը