Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում

Ավելի քան վեց տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում՝ ապօրինի հետապնդման հետևանքով խախտված իրավունքների համար։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Դավիթ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության։ Հայցադիմումով դատավոր Դավիթ Գրիգորյանը պահանջում է ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ բռնագանձել 8 մլն ՀՀ դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ 6 մլն դրամ՝ որպես հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Ղազարյանին։ Դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդման իրականացումը, որը թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ապօրինի է արձանագրվել, գործը՝ կարճվել։ Վճռաբեկ դատարանը, սակայն, բեկանել է որոշումները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, ոը մեղադրվում էր իբրև օժանդակության մեջ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ, ըստ այդմ, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

 


Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 362 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am