«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքում ՀՀԿ-ի հետ կոապիցիա կազմելու վերաբերյալ լուրերին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Շատ պարզ է և հստակ. մենք երբևէ չենք խուսափել կառավարման պատասխանատվությունը ստանձնելուց, և խորհրդարանական ընտրությունները հենց հայտ էր՝ կառավարում ստանձնելու:Ավաղ, ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց գործող իշխանությանը: Այդուհանդերձ, երբեք չենք խուսափել կառավարման պատասխանատվությունից և չենք խուսափելու, բայց այն չի կարող լինել ինքնանպատակ»:
«Որևէ պաշտոնի համար Ծառուկյան» դաշինքը չի գնալու կոալիցիայի, ինչպես չի գնացել ոչ մի ժամանակ: Կա մի կարևոր հանգամանք. մենք մեր քաղաքական գործունեության մեջ ունենք պարզ ուղենիշ՝ ապահովել մեր ընտրողների կողմից մեզ տրված վստահության քվեներին համարժեք՝ իրենց ակնկալիքների բավարարում:Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած իրավիճակ, որտեղ մենք մեր սեփական քաղաքական կուրսով մեր ընտրողների ակնկալիքները բավարարելու հնարավորություն կունենանք:Որևէ համատեղ կառավարման տարբերակ պաշտոնների համար լինել չի կարող»,-հավելեց Ուրիխանյանը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը