Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել
«Bir bulut olsam» (Եթե ամպ դառնամ) և «Hayat Devam Ediyor» (Կյանքը շարունակվում է) սերիալներում գլխավոր դերերի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած թուրք դերասանուհի Մելթեմ Միրալօղլուն այժմ Թուրքիայում հայտնի Է նաև մի շարք սկանդալներով: Միրալօղլուն ԱՄՆ–ում քրիստոնեական ծիսակարգով ամուսնացել է քահանա Թոմաս Վիկի հետ, ինչպես նաև մկրտվել և ընդունել քրիստոնեություն, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ավելի վաղ Միրալօղլուն մի քանի անգամ ամուսնացել էր. նախ 2016-ին՝ ռեժիսոր Թայֆուր Այդընի հետ, իսկ 2017-ին, Այդընից բաժանվելով, մեկնել ԱՄՆ և ամուսնացել իրենից 48 տարի մեծ Պատրիկ Գրեդի անունով ամերիկացու հետ:
Միրալօղլուն 2024-ին ևս հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում՝ այս անգամ սկանդալային հայտարարությամբ. դիմելով Թուրքիային՝ նա պդնել էր, որ իրեն ԱՄՆ-ում հարկադրաբար են պահում և տեղեկացրել, որ հասանելիություն չունի իր անձնագրին: Դերասանուհին Թուրքիայի ղեկավարությունից օգնություն էր խնդրել:
