Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, և հայտնի դարձան 2017 թվականի տասը լավագույն մարզիկները:
Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների, որոնք մարզիկներին կհանձնվեն2017 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած մարզիկների մեծարման հանդիսավոր արարողության ընթացքում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է sms և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Մարզիկների ընտրության առանցքային սկզբունքներից են մարզիկների մարզական բարձր նվաճումները և Հայաստանի Հանրապետության հանրահռչակման գործում ունեցած ներդրումը:
Նշենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների հետ համատեղ հանրությանը առաջին անգամ հնարավորություն է տրվել մասնակցելու մարզիկների լավագույն տասնյակի ձևավորմանը:
2017 թվականի Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների ընտրության ողջ գործընթացին հնարավոր է եղել հետևել առցանց՝ https://www.youtube.com/watch?v=sLpPK0BU5to հղումով:
2017 թվականի լավագույն մարզիկների անվանացանկը՝ ըստ այբբենական կարգիԱլեքսանյան ԱրթուրԱրոնյան ԼևոնԲաչկով ՀովհաննեսԹովմասյան ԱրթուրԿիրակոսյան ՏիգրանՄանուկյան ՄաքսիմՄարտիրոսյան ՍիմոնՄխիթարյան ՀենրիխՄխիթարյան ԳրիգորՍտեփանյան Էդգար
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը