Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ
Մոսկվայի մարզի Օդինցովոյի Գորկի-2 բնակավայրի դպրոցներից մեկում դանակով զինված դեռահասը հարձակվել է աշակերտների վրա։
Նախնական տվյալներով՝ մեկ աշակերտ սպանվել է։
Այնուհետև հարձակվողը փակվել է դասարաններից մեկում։ Հաղորդվում է ևս երեք անձի վիրավորում ստանալու մասին։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը նրան արդեն ձերբակալել է։
